Մեր մասին

Կառուցելով բնակարաններ՝ կառուցում ենք մեր հաճախորդներից յուրաքանչյուրի կայուն ու բարեկեցիկ ապագան։

Ի սկզբանե մեզ համար շատ կարևոր է եղել նախագծերն իրականացնելիս չվնասել բնությանը, ստեղծել բարենպաստ ու կանաչապատ գոտի բնակիչների համար, որոնք վստահաբար կիսում են մեր գաղափարներն և արժեքները։

Ընկերության հիմնական կապիտալը հիմնված է մարդկային ռեսուրսների և կիրառվող ներդրումների վրա: Կառուցապատման նախագծերն իրականացվում են անհատ և կորպորատիվ ներդրողների ռեսուրսներով, իսկ հիմնական աշխատանքները՝ պատվիրակվում ոլորտի լավագույն ընկերություններին:

Ճարտարապետական նախագծումից մինչև բուն շինարարական աշխատանքներ․ այս ամենն իրականացնում է ոլորտում տասնյակ տարիների փորձ ունեցող կազմակերպությունների կողմից:

Ընդունելով ժամանակակից մարտահրավերները, սահմանելով հստակ նպատակներ՝ Մետրում Ինվեստը վստահ քայլերով շարժվում է առաջ՝ հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին ու սահմանած արժեքներին։ Այժմ համագործակցում ենք ոլորտի խոշոր ընկերությունների հետ, իրականացնում՝ մեծ ծրագրեր, շարունակաբար գրանցելով նորանոր հաղթանակներ։