Metrum Invest և TOON EXPO. INVEST 2026
Երեք օր, օրական 12 ժամ, հարյուրավոր հանդիպումներ․ այս ռիթմով անցավ TOON EXPO. Invest 2026-ը մարտի 27-29-ը Մերիդիան Էքսպո կենտրոնում։
Ցուցահանդեսը դարձավ ակտիվ հարթակ նրանց համար, ովքեր փնտրում էին հստակ պատասխաններ, համեմատում տարբերակներ և մոտենում իրենց վերջնական որոշմանը։
.jpg)
Metrum Invest-ը ներկայացրեց իր նախագծերը՝ առաջարկելով տեղում կողմնորոշվելու, հասկանալու և ընտրությունը պարզեցնելու հնարավորություն, ինչպես նաև գործել են հատուկ առաջարկներ՝ նախատեսված հենց այդ օրերի համար։
Մեր 15 հոգանոց թիմը աշխատում էր յուրաքանչյուր այցելուի հետ՝ ապահովելով անհատական մոտեցում և լիարժեք տեղեկատվություն։
Այս օրերի ընթացքում ամենակարևորը մարդկային շփումն էր՝ հարցեր, քննարկումներ և իրական կարիքների բացահայտում, որոնք օգնում են ձևավորել ճիշտ առաջարկ։
Շնորհակալ ենք բոլոր այցելուներին՝ վստահության և ակտիվ մասնակցության համար։
Դիտե՛ք մեր ամփոփ հոլովակը այստեղ։
Կհանդիպենք շատ շուտով։