Նոր փուլ Renet նախագծում․ առկա է ավարտական ակտ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Metrum Invest-ի պրեմիում դասի բնակելի նախագիծ՝ Renet-ը, ստացել է ավարտական ակտ՝ հաստատելով, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են սահմանված նորմերին և տեխնիկական պահանջներին համապատասխան։

 

Վերին Անտառային թաղամասում գտնվող Renet-ը ստեղծվել է ժամանակակից քաղաքային կյանքի պահանջներին համահունչ՝ համադրելով հարմարավետ բնակարանները, մտածված միջավայրը և ճարտարապետական ժամանակակից լուծումները։ Նախագիծը նախատեսված է նրանց համար, ովքեր կարևորում են քաղաքի կենտրոնին մոտ լինելը, որակյալ բնակելի միջավայրը և երկարաժամկետ ներդրումային արժեքը։

 



 

Ավարտական ակտի ստացումը կարևոր փուլ է նախագծի իրականացման ճանապարհին՝ ևս մեկ անգամ ընդգծելով Metrum Invest-ի հետևողական մոտեցումը որակի, վստահելի կառուցապատման և յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ։

Metrum Invest-ի յուրաքանչյուր նախագիծ ստեղծվում է երկարաժամկետ արժեք ձևավորելու գաղափարով, իսկ Renet-ը այդ տեսլականի հերթական արտահայտությունն է։

Շնորհակալ ենք մեր բնակիչներին և գործընկերներին վստահության համար։