Համալիրը գտնվում է Երևան քաղաքի սրտում՝ Վերին Անտառայինում: Մոտակայքում են գտնվում Կասկադը, Հաղթանակի զբոսայգին, Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և այլն: Բնակարանները հիմնականում նախատեսված են ընդարձակ նախագծերը նախընտրողների համար՝ մինչև 4 սենյակ: Ընդհանուր տարածքը 2695 ք.մ է, որից 1079 ք.մ-ն զբաղեցնելու են բարեկարգ բակն ու կանաչապատ տարածքը: Շենքն ունի անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները: Նախագծի առանձնահատկությունները՝
- Ընդարձակ բնակարաններ
- Բոլոր բնակարաններում առկա է 2 սանհանգույց
- Բոլոր բնակարանները ունեն պատշգամբ
- Եվրոպական արտադրության վերելակներ
- Անհատական ջեռուցման համակարգ
- Ջրի և լույսի հավելյալ աղբյուրներ
- Ձայնամեկուսացում
- Ջերմամեկուսացում
- 24/7 անվտանգություն
- 9 բալ սեյսմակայունություն