Ներդրման լավագույն տարբերակներից

Ծաղկաձորը հայտնի և սիրված զբոսաշրջային ուղղություն է ինչպես հայաստանցիների,այնպես էլ օտարերկրացիների համար։ Տեղանքի կլիման թույլ է տալիս ունենալ ինչպես ձյունառատ ձմեռներ, այնպես էլ զով ամառներ: Տեղանքն իդեալական է ձմեռային մարզաձևերի սիրահարների համար։  

Ահա թե ինչու, ամեն տարի աշխարհի տարբեր վայրերից հազարավոր պրոֆեսիոնալ մարզիկներ և սիրողներ այցելում են այս փոքրիկ քաղաքը, որը մարդաշատ ու տոնական է լինում հատկապես ձմռանը: Այստեղ կարող եք գտնել բազմաթիվ հարմարավետ հյուրանոցներ, առողջարաններ, քոթեջներ, ռեստորաններ և զվարճանքի տարբեր հնարավորություններ:

2023 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 450 հազար մարդ:

(C) ՀՀ Զբոսաշրջության կոմիտե

 

Ծաղկաձորը եղել և մնում է Հայաստանի զբոսաշրջության լավագույն վայրերից, այդ իսկ պատճառով Apart-hotel-ները ներդրման հիանալի տարբերակ են այս քաղաքում։

Առավել մանրամասն այն մասին, թե ինչպես է այն դիտարկվում որպես ներդրման տարբերակ՝

գնելով Apart-hotel Ծաղկաձոր քաղաքում դուք կարող եք այն հանձնել վարձակալության և երկարաժամկետ տարբերակով և օրավարձի տաբրերակով։ Իսկ եթե դուք ժամանակ չեք կարող տրամադրել այդ գործընթացների կազմակերպմանը՝ դա ձեր փոխարեն կանի տվյալ համալիրը, որտեղից գնել եք ձեր Apart-hotel-ը։ Բնականաբար այս ծառայության համար դուք ստիպված կլինեք տոկոսներ վճարել համալիրին, որը ձեր փոխարեն կազմակերպում է բոլոր գործընթացները։ 

Հիմա առավել մանրամասն իրական թվերով՝

Ծաղկաձոր քաղաքում Apart-hotel-ների մեկ քառակուսի մետրի արժեքը միջինում սկսվում է 600․000 դրամից։ Ամենափոքր մակերեսով բնակարանները, որոնք նախատեսված են երկու մեծահասակ և մեկ երեխասի համար սկսվում են 33 քմ-ից։ Իսկ նման բնակարանների օրական վարձը միջինում կազմում է 36000 դրամ։

 

Եթե վարձակալության հարցերով անձամբ դուք եք զբաղվում այս գումարից կհանենք մոտ 23%՝ բոլոր այն ծախսերը որոնք կատարելու եք բնակարանը նոր վարձակալողներին հանձնելուց առաջ (կոմունալ ծախսերը նույնպես ներառյալ)։ 36000-23% (8300 դրամ)=27․700 դրամ ձեր օրական միջին եկամուտը։ Միջինում նման տները ամսվա ընթացքում զբաղված են լինում 16-18 օր, այսինքն ամսվա ընթացքում ձեր եկամուտը կարող է կազմել 16*27700=443․000 դրամ։ Իսկ 1 տարվա ընթացքում 5․318․000 դրամ։

Այն մասին, թե երբ ետ կվերադառնա ձեր ներդրած գումարը՝

Պատկերացնենք գնում եք 40 քմ մակերեսով բնակարան մեկ քառակուսի մետրի արժեքը միջինում 600,000 դրամ, իսկ ընդհանուր բնակարանի արժեքը 24մլն դրամ։ Ըստ քիչ առաջ արած մեր վերլուծության տարեկան ձեր մաքուր եկամուտը կարող է կազմել 5,3մլն դրամ։ 24մլն (տան ընդհանուր գումարը)/5․3մլն (տարեկան եկամուտը) = 4 տարի 6 ամիս (Ներդրած գումարի վերադարձը)։ Սա այն տարբերակը, երբ բոլոր գործընթացները դուք եք ղեկավարում, իսկ հիմա քննարկենք այն դեպքը, երբ դուք ընդհանրապես կապ չեք ունենում ոչ մի գործընթացի հետ այլ դա ձեր փոխարեն անում է համալիրի թիմը։

Համալիրները այդ գործընթացները կազմակերպելու համար միջինում ամեն օրվա վարձակալության գումարի 35% են պահանջում, բայց համալիրիների դեպքում բնակարանների զբաղվածությունը ամսվա ընթացքում լինում է 22-24 օր, այսինքն՝

36000-35% (12600 դրամ)= 23400 դրամ օրվա մաքուր եկամուտ։

23400*22=514000 դրամ ամսվա մաքուր եկամուտը, իսկ տարեկան՝ 6․168․000 տարեկան եկամուտը։

Տան ընդհանուր արժեքը՝ 24մլն դրամը բաժանում ենք տարեկան եկամտնի վրա (6․168․000 դրամ) պարզ է դառնում, թե քանի տարում է մեր ներդրած գումարը վերադառնում մեզ, եթե մենք ընդհանրապես գործ չենք ունենաում վարձակալության հետ (3 տարի 10 ամիս)։

Փաստացի ներդնելով 24մլն դրամ Ծաղկաձոր քաղաքում, այդ գումարը ետ է վերադառնում 4 տարի 6 ամսվա ընթացքում, եթե դուք եք զբաղվում վարձակալության հարցերով, իսկ հակառակ դեպքում 3 տարի 10 ամսում։

Այն մասին, թե ինչո՞ւ է գումարը ավելի արագ ետ վերադառնում, երբ համալիրն է զբաղվում վարձակալության հարցերով։

Նման համալիները մեծ գումարներ են ծախսում նոր հաճախորդների ներգրավվման համար, ինչի արդյունքում հաճախորդների հոսքը մեծ է լինում, հետևաբար ձեր բնակարանը ավելի շատ օրերի են հանձնում վարձակալության, իսկ հակառակ դեպքում միայն ձեր ջանքերով դուք կկարող եք հանձնել վարձակալության ձեր բնակարանը ամսվա ընթացքում միջինում 16 օր։ Իհարկե, եթե կարողանաք ձեր ջանքերով բնակարանը շատ օրեր հանձնել վարձակալության դա ավելի ձեռնտու կլինի, որովհետև հավելյալ տոկոսներ չեք տա համալիրին։

Իսկ հիմա այն մասին, թե ինչու ներդրում կատարել հենց Ծաղկաձոր պարկում՝

Ծաղկաձոր պարկը պրեմիում դասի համալիր է, այսինքն բնակարանների վարձակալության մեկ օրվա արժեքը ավելի բարձր է։ Միջինում պրեմիում դասի բնակարանների մեկ օրվա վարձակալության արժեքը 70․000 դրամ է։

Ծաղկաձոր պարկում բնակարանների մեկ քառակուսի մետրի արժեքը սկսվում է 510․000-750․000, այսինքն միջին արժեքը կազմում է 630․000 դրամ։ 40 քմ մակերեսով բնակարանը կարժենա մոտ 25մլն դրամ (630.000*40)։ Եթե համեմատենք նախորդ դեպքերի հետ նույն տոկոսային միջնորդավճարներով և ամսվա ընթացքում նույն քանակի օրերի զբաղվածությամբ, ապա՝

Եթե 70․000 դրամից, որը մեկ օրվա վարձակալության արժեքն է հանենք 35% համալիրի միջնորդավճարը՝ 24․500 դրամ, ապա մեկ օրվա մաքուր եկամուտը կազմում է 45․500 դրամ։ 45․000*22(վարձակալության օրերի քանակ)=1մլն դրամ ամսեկան մաքուր եկամուտ, իսկ տարեկան 12մլն դրամ։ Տան արժեքը՝ 25մլն դրամը բաժանում ենք 12մլն դրամի ստանում ենք 2,08 տարի մինչ ներդրած գումարի ետվերադարձը։

Համեմատելով այս ցուցնիշների բանկային ավանդի հետ՝

Ավանդի ժամանակ լավագույն դեպքում տարեկան կտրվածքով ավելանում է գոումարի 10%-ը։ 24մլնի դեպքում 2․4մլն դրամ, տվյալ դեպքում 10 տարի անց ձեր գումարը կդառնա 48մլն դրամ, իսկ ծաղկաձոր պարկում 24մլն դրամի ներդրումը 10 տարվա ընթացքում կդառնա 120մլն դրամ, եթե չհաշվենք այն, որ ձեր բնակարանի գինը 10 տարվա ընթացքում շատ հնարավոր է մի քանի անգամ բարձրանա։

Եթե մինչ այս պահը ցանկանում էիք ներդրում կատարել, բայց չգիտեիք, թե որտեղ, ապա հիմա գիտեք՝ Ծաղկաձոր պարկում։ Այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 / 055 886-886 հեռախոսահամարին։