15 րոպեանոց քաղաք` միջավայր, ոչ թե բնակարան
Երբևէ պատկերացրե՞լ եք, որ ձեր իսկ տնից աշխատատեղ կարող եք հասնել 15 րոպեում, այն էլ
առանց խցանումների՝ հեծանիվով կամ քայլելով։ Դժվար է պատկերացնել, բայց…
2016 թվականինՍորբոնի համալսարանի պրոֆեսոր, գիտնական Կառլոս Մորենիոն
աշխարհին է ներկայացնում «15 րոպեանոց քաղաք»–ի կոնցեպտը։
Այն իրենից ներկայացնում է քաղաքային այնպիսի կառուցվածք, որտեղ մարդիկ հնարավորություն ունեն
ապահովել իրենց առօրյա կենսագործունեությունը այնպիսի հեռավորություն վրա, որին հնարավոր է հասնել
առավելագույնը 15 րոպեում` քայլելով կամ հեծանիվով: Ըստ Մորենիոյի տվյալ կոնցեպտը ստեղծում է
ավելի կենսունակ և կայուն քաղաքային միջավայր, նպաստում է բնակիչների արժանապատիվ և բարձր որակի կյանքին:
Այս կոնցեպտում «քաղաքաբնակը» կկարողանա արդյունավետ օգտվել քաղաքային վեց հիմնական գործառույթներից՝
ապրել, աշխատել, իրականացնել առևտուր, օգտվել առողջպահություն և կրթության իր իրավունքից, և վերջապես հանգստանալ ու զվարճանալ։
Այնպիսի քաղաքներ ինչպիսիք են՝ Փարիզը, Բարսելոնան, Նյու Յորքը արդեն իսկ որդեգրել են «15 րոպեանոց քաղաքն»-երի
կոնցեպտի իրականացումը։ Այդ քաղաքների զարգացման ծրագրերն ուղղված են քաղաքային տրանսպորտի տարբեր ենթաճյուղերի,
քաղաքային կառուցվածքի, կառավարման և շահագործման այնպիսի փոփոխությունների իրականացմանը, որոնք կնպաստեն որ
«քաղաքային ջունգլիների բնակիչը` քաղաքաբնակը» իրեն հարմարավետ զգա իր կենսական միջավայրում:
 (1).png)
Այս կոնցեպտի հիմնական առավելություններն են`
1. Ժամանակի խնայում - հնարավորություն է տալիս խնայել ժամանակը և այն հատկացնել առավել կարևոր բաներին`
ընտանիքին, հարազատներին, կրթությանը կամ հանգստին։
2. Էկոլոգիապես մաքուր միջավայր - տվյալ կոնցեպտը իրենից ենթադրում է հնարավորինս քիչ ավտոմեքենաների
շահագործում, որն էլ իրենից ենթադրում է ածխածնի արտանետումների նվազեցում։
3. Մտավոր և ֆիզիկական առողջության բարելավում - հնարավորինս քիչ ավտոմեքենաների շահագործումը նպաստում է սակավ
քանակությամբ խցանումներ, անցանկանալի աղմուկների նվազում, օդի աղտոտվածության աստիճանի նվազում, որոնց
լուծումները որոշ չափով կկանխեն սթրեսի և նմանատիպ այլ խնդիրների առաջացոԻնչպես նաև քայլելը և հեծանիվ վարելը
բարելավում են ընդհնուր առողջությունը։
 (1).jpg)
«15 րոպեանոց քաղաք» կոնցեպտի կարևոր և Հայաստանի համար արդիական լուծմներով է նախագծվել «Eden Park» բնակելի թաղամասը:
Այս սակավահարկ թաղամասն ապահոված է լինելու մարդու կենսագործունեության համար կարևոր բոլոր անհրաժեշտ պայմաններով,
ինչպես նաև հիմա շատ գնահատված ազատ ու հանրային խնամված տարածքներով: 120․000 ՔՄ ընհանուր տարածքի
մոտ 75%-ը լինելու է հանրային ու կանաչ միջավայր: Մեր թիմը ստեղծում է միաջավայր՝
ապրելու, աշխատելու, վայելելու, ստեղծագործելու համար:
Eden Park` միջավայր, ոչ թե բնակարան: