Ինչպե՞ս Կահավորել Երեխայի Սենյակը
Երեխայի ներդաշնակ զարգացման և լիարժեք հանգստի համար պետք է ստեղծել մի միջավայր,
որտեղ նա քնելուց և հանգստանալուց զատ, կկարողանա նաև խաղալ,
կատարել տնային աշխատանքները, ստեղծագործել, զբաղվել սիրելի հոբբիով:
Այդ իսկ պատճառով, երեխայի սենյակը կահավորելիս պետք է հաշվի առնել ցանկացած մանրուք՝
գույների ընտրությունից մինչև կահույքի ֆունկցիոնալություն:
Գույներն ընտրելիս ցանկալի է առաջնորդվել երեխայի ճաշակով և նախասիրություններով:
Կահույքի ընտրությունը կատարելիս հարկ է հաշվի առնել ֆունկցիոնալությունը, անվտանգությունը, էրգանոմիկան:
Ֆունկցիոնալություն
Կահույքը պետք է բաղկացած լինի հարմարավետ մահճակալից, տարողունակ զգեստապահարանից,
դարակներից , գրասեղանից: Մնացածն՝ ըստ անհրաժեշտության:
Անվտանգություն
Սենյակը կահավորելիս պետք է ընտրել էկոլոգիապես մաքուր նյութեր, խուսափել
սուր անկյուններով կահույքից: Վտանգավոր են սահող հատակն ու գորգերը:
Էրգանոմիկա
Երեխայի կեցվածքի ճիշտ ձևավորման համար կարևոր են ստանդարտներին
համապատասխանեցված սեղաններն ու աթոռները: Մահճակալը ևս պետք է
լինի հարմարավետ և ապահովի երեխայի առողջ քունը:
Միաժամանակ Պետք է ապահովել սենյակի ոչ միայն ընդհանուր, այլ նաև բնական լուսավորությունը:
Աշխատասեղանը տեղադրել պատուհանի մոտ:
Եվ վերջում
Որպեսզի երեխան սիրի իր փոքրիկ անկյունը, սենյակը կահավորելիս բավականաչափ
ազատ տարածք թողեք խաղերի համար, որը կնպաստի նրա մտավոր և ֆիզիկական աճին ու զարգացմանը: