Բնակարան գնելու լավագույն ժամանակն ըստ շուկայի միտումների

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուրս, նախքան երազանքների բնակարանը ձեռք բերելը, կատարում ենք շուկայի մանրամասն ուսումնասիրություն  մեր ապրելակերպին, կյանքի ռիթմին, նախասիրություններին և ապագա պլաններին համապատասխան լավագույն որոշումը կայացնելու համար: Սակայն ե՞րբ պետք է գնեք այն, ե՞րբ է ճիշտ ժամանակը:

Կա՞ արդյոք ճիշտ ժամանակ բնակարան գնելու համար:

Անշարժ գույքի շուկան նման է ալիքների, որտեղ գնաճը, առաջարկի և պահանջարկի տատանումները մշտապես փոխում են իրավիճակը: Գոյություն ունի լավագույն պահը՝ ճիշտ որոշում կայացնելու համար:

2024 թվականին անշարժ գույքի գործարքների թիվը Հայաստանում աճել է 12.9%-ով՝ հասնելով 247,916-ի՝ 2023թ․-ի համեմատ: Երևանում 1 քմ միջին արժեքը աճել է 10-20%-ով, ինչը վկայում է գների կայուն աճի մասին: Վերջին տարիներին նկատվում է նաև մարզերում բնակարանների ձեռքբերման հետաքրքրության աճ՝ ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաև արտերկրի ներդրումներով: Տավուշի, Կոտայքի և Արագածոտնի մարզերում գործարքների թիվը աճել է 13.6%-ով:

Սեփականություն ձեռք բերելու լավագույն պահը՝ շինարարության սկզբնական փուլում

Բնակարան ձեռք բերելու ճիշտ ժամանակը կախված է տվյալ պահին շուկայում տիրող իրավիճակից, միտումներից և շինարարության փուլից: Ընդհանուր առմամբ, ամենաբարենպաստ պահը շինարարության սկզբնական, վաղ փուլում գնելն է: Այս ժամանակահատվածում գները դեռևս համեմատաբար ցածր են, իսկ կառուցապատողները հաճախ առաջարկում են առավել հարմար պայմաններ գնորդներին: Նույնիսկ եթե դիտարկում ենք ներդրումային տեսանկյունից՝  նորակառույց շենքում բնակարան գնելը լավագույն լուծումն է: Նման պայմաններում գների աճը երկարաժամկետ հեռանկարում երաշխավորված է, և հետագայում հնարավոր կլինի վաճառել կամ վարձակալությամբ տալ անշարժ գույքը:

 

Ինչու՞ գնել հիմա
Հաշվի առնելով գների աճի միտումը՝ գնորդների սպասելու դեպքում գները կբարձրանան հատկապես բարձր պահանջարկ ունեցող շրջաններում։ Ինչպես նաև 2025 թվականի հունվարի 1-ից հետո Երևանում ձեռք բերված կամ կառուցվող անշարժ գույքի համար այլևս չի գործում  հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձի ծրագիրը։ Փոխարենը՝ ծրագիրը շարունակելու է գործել  մարզերում։ Metrum Invest-ում եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը գործում է Toon 27, Eden Park, Tsaghkadzor Park նախագծերում և դուք կարող եք ձեռք բերել բնակարաններ շահավետ պայմաններով և լավագույն գնային առաջարկներով։

Անշարժ գույքը Հայաստանում ապահով ներդրում է, եթե ճիշտ նախագծերում և ճիշտ ժամանակին եք կատարում Ձեր գնումը։