Ինչպե՞ս է բնությանը մոտ ապրելը դառնում ներդաշնակ կյանքի բանալին
Բնության ազդեցությունը մարդու առողջության վրա վաղուց է ապացուցված։ Ընդամենը 20 րոպե անցկացրած ժամանակը կանաչ տարածքում բավական է սթրեսի մակարդակը նվազեցնելու համար։ Մաքուր օդը նպաստում է ուղեղի ավելի լավ աշխատանքին, հանգստացնում է նյարդային համակարգը, կարգավորում արյան ճնշումն ու շնչառությունը։ Պատահական չէ, որ առողջ ապրելակերպին ձգտող մարդը վաղ թե ուշ սկսում է փնտրել «իր անկյունը» բնության մեջ։
Այս հոդվածում կխոսենք այն առավելությունների մասին, որոնք կարելի է ստանալ բնությանը մոտ միջավայրում ապրելով, ինչպես նաև կներկայացնենք «Ծաղկաձոր Պարկ» պրեմիում դասի բնակելի և հյուրանոցային համալիրը՝ որպես ժամանակակից և նորարարական տեխնոլոգիաներով կառուցված բնակավայրի օրինակ։
Բնության ազդեցությունը մարդու առողջության և բարեկեցության վրա
Վերջին տարիներին տարբեր գիտական ուսումնասիրություններ ցույց են տվել, որ բնության հետ շփումը մեծ ազդեցություն ունի մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա։ Լեռնային բնակավայրերում այդ ազդեցությունները առավել նկատելի են։
-
Սթրեսի նվազեցում
Բնության մոտ գտնվելը նվազեցնում է սթրեսի հորմոնի մակարդակը, հանգստացնում է նյարդային համակարգը և նպաստում ավելի կայուն հուզական վիճակին։
-
Մաքուր օդ
Լեռներում օդը ոչ միայն մաքուր է, այլև հարուստ է թթվածնով նպաստելով ֆիզիկական կայուն վիճակին:
-
Ակտիվ կենսակերպի խթանում
Տեղանքն ինքնին խրախուսում է ֆիզիկական ակտիվությունը՝ լինի դա առավոտյան զբոսանք, լեռնագնացություն, դահուկավազք կամ հեծանվավազք։
-
Քնի որակի բարելավում
Լռությունն ու բնությանը մոտ լինելը հնարավորություն են տալիս ունենալ ավելի խորը, լիարժեք և հանգիստ քուն։
«Ծաղկաձոր Պարկ»՝ մեկ քայլ ավելի մոտ բնությանը
Հայաստանի ամենագեղատեսիլ լեռնային քաղաքներից մեկում՝ Ծաղկաձորում, Metrum Invest ընկերությունը կառուցում է պրեմիում դասի բնակելի և հյուրանոցային համալիր, որը միավորում է բնության հետ ներդաշնակ ապրելակերպը և ժամանակակից կյանքի հարմարությունները։ Նախագիծը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են առողջ կենսակերպ՝ շրջապատված լեռնային տեսարաններով և կանաչ տարածքներով։ «Ծաղկաձոր Պարկ»-ում տունն ավելին է, քան պարզապես բնակության վայրը. այն դառնում է առողջ և ներդաշնակ կյանքի հիմնասյուն։
Ծաղկաձորի լեռնաշղթաները, անտառներով պատված լինելն ու մաքուր օդը ստեղծում են բնական միջավայր, որն իր ներուժով նպաստում է ոչ միայն ֆիզիկական, այլև հուզական/ ներքին էս մի հատ նայ Լուսւ առողջությանը։ Ամառվա զովությունն ու ձմեռվա ձյունապատ լեռները դարձնում են այս վայրը ցանկալի ուղղություն տարվա բոլոր եղանակներին։ Բնության յուրօրինակ գեղեցկությունը «Ծաղկաձոր Պարկ»-ում դառնում է տան անբաժանելի մասը՝ փոխակերպելով առօրյան հանգստի, ներդաշնակության և վերականգնման վայրի։
Ժամանակակից հարմարություններ, որոնք ապահովում են որակյալ կենսակերպ՝
-
Դահուկների պահպանման տարածքներ
-
Էլեկտրոմոբիլների լիցքավորման կայաններ
-
Coworking տարածքներ և համաժողովների դահլիճներ
-
Սրճարաններ, ռեստորաններ
-
Սպա կենտրոն, լողավազան, մարզասրահ
-
Մանկական սենյակներ, լվացքատուն, մաքրման ծառայություններ
-
Անվտանգության բարձր մակարդակ՝ ներառյալ հսկողության համակարգեր
-
Եվրոպական արտադրության վերելակներ, բարձրորակ կահույք և տեխնիկա
Եթե փնտրում եք վայր, որը համադրում է բնության ներդաշնակությունը, ժամանակակից հարմարությունները և ինքնատիպ դիզայնը, ապա «Ծաղկաձոր Պարկ»-ը արժանի է ձեր ուշադրությանը։