Ինչու՞ Ընտրել Էներգաարդյունավետ Շենքեր

 

Էներգաարդյունավետ Շենքերի Առավելություններն ու Առանձնահատկությունները

Էներգաարդյունավետ շենքերը ճարտարապետության և ինժեներական նորարարական լուծումներով ժամանակակից կառույցներ են, որոնք ուղղված  են էներգիայի սպառումը նվազագույնի հասցնելուն և էկոլոգիապես մաքուր միջավայր ստեղծելուն: 

Այս կառույցները նախագծվում են՝ հաշվի առնելով բնական ռեսուրսների առավելագույն օգտագործումը, ինչպիսիք են արևի լույսը և ջերմությունը: Էներգաարդյունավետ շենքերի նախագծումն ու կառուցումը հիմնված են նաև հատուկ ջերմամեկուսիչ նյութերի և նորագույն տեխնոլոգիաների  կիրառման վրա, որոնք նվազեցնում են ջերմային կորուստները և էներգիայի ծախսերը: 

 Իսկ բարձր արդյունավետությամբ ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի ներդրումը, ինչպես նաև խելացի կառավարման մեխանիզմները թույլ են տալիս ավտոմատ կերպով կարգավորել շենքերի կլիման և լուսավորությունը՝ խնայելով էներգիան  

«Էներգիայի Խնայողություն, Առողջ Բնակլիմա և Երկարաժամկետ Ֆինանսական Կայունություն»

 

Նման շենքերում հաճախ կիրառվում են վերականգնվող էներգիայի աղբյուրներ՝ ինչպիսիք են արևային մարտկոցները: Այս տեխնոլոգիաները նվազեցնում են շենքի կախվածությունը արտաքին էներգիայի աղբյուրներից և զգալիորեն կրճատում են ընդհանուր էներգետիկ ծախսերը: Բացի ֆինանսական շահույթից, էներգաարդյունավետ շենքերը լուծում են նաև մի շարք առողջապահական և սոցիալական խնդիրներ:

Առողջապահական Ազդեցությունը 


Էներգաարդյունավետ շենքերի շահագործումը ոչ միայն լուծում է սոցիալական խնդիրները, այլև ունի առողջապահական կարևոր նշանակություն: Նորագույն տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տալիս ոչ միայն նվազեցնել էներգիայի սպառումը, այլև ապահովել առողջ և հարմարավետ բնակլիմա շենքերի ներսում: Արդյունավետ օդափոխության, ջեռուցման և հովացման համակարգերի շնորհիվ  ապահովվում է մաքուր օդի հոսքը բնակարան, առանց ջերմության կորստի, ինչպես նաև տարածքը զերծ են պահում խոնավությունից, ինչը  բարելավում է ներքին միջավայրի որակը:

Արդյունքում՝ էներգաարդյունավետ շենքերը կարող են նվազեցնել շնչառական հիվանդությունների, ալերգիաների և այլ առողջական խնդիրների առաջացման ռիսկը՝ միաժամանակ ապահովելով հարմարավետ բնակություն և բարելավված կյանքի որակ:

Տնտեսական Օգուտները

Չնայած, էներգաարդյունավետ շենքերի բնակարաններնավելի թանկ արժեն, բայց երկարաժամկետ հեռանկարում դրանք ավելի շահավետ են: Այսպիսի կառույցները, օգտագործելով բարձրորակ և դիմացկուն նյութեր, երկարացնում են իրենց ծառայության ժամկետը և նվազեցնում վերանորոգման անհրաժեշտությունը: Ներկայումս Էներգաարդյունավետ շենքերը մեծ պահանջարկ են վայելում անշարժ գույքի շուկայում, քանի որ ապագա գնորդները պատրաստ են վճարել ավելի շատ՝ հաշվի առնելով ոչ միայն վերանորոգման, այլև կոմունալ վճարների խնայողությունները .

Օրինակներ՝ Համաշխարհային Փորձից


Էներգաարդյունավետ շենքերի ազդեցությունը արդեն նկատվում է ամբողջ աշխարհում: Օրինակ, Ամստերդամի «The Edge» գրասենյակը 70%-ով ավելի քիչ էներգիա է սպառում, քան նմանատիպ կառույցները՝ շնորհիվ արևային պանելների, անձրևաջրերի հավաքման համակարգերի և կլիմայի խելացի կառավարման: Սիեթլի «Bullitt Center» համարվում է աշխարհի ամենամաքուր շենքերից մեկը՝ օգտագործելով արևային և երկրաջերմային տեխնոլոգիաներ, որոնք ավելցուկային էներգիան վերադարձնում են ցանց: Գերմանիայում մշակված «Passivhaus» շենքերը կառուցվում են հատուկ էներգախնայողության համար՝ օգտագործելով ջերմամեկուսիչ պատեր, օդային հոսքերի կառավարման համակարգեր և այլ էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ, որոնք կարող են նվազեցնել էներգիայի սպառումը մինչև 90%-ով։

 

Այսօր, հաշվի առնելով գլոբալ էներգետիկ խնդիրները և կլիմայի փոփոխության մարտահրավերները, էներգաարդյունավետ շենքերի կառուցումը այլևս  ընտրություն չէ, այլ՝ անհրաժեշտություն: 

 

Հայաստանը, ի դեմս Metrum Invest ընկերության, ինտեգրվում է համաշխարհային նորարարական շինարարական միտումներին՝ ներկայացնելով լուծումներ, որոնք չեն սահմանափակվում միայն էներգիայի խնայմամբ, այլև ուղղված են առողջ և կայուն ապրելակերպի ստեղծմանը։ 

Հայաստանում էներգաարդյունավետ շենքի վառ օրինակ է Metrum Invest ընկերության կողմից կառուցվող Tsaghkadzor Park համալիրը: Այս նախագիծը ներառում է ժամանակակից էներգաարդյունավետ լուծումներ, որոնք թույլ են տալիս զգալիորեն նվազեցնել շենքի էներգիայի սպառումը: Համալիրը նախագծված է այնպես, որ ապահովի բարձր ջերմամեկուսացում, որն օգնում է կրճատել ձմռանը ջեռուցման և ամռանը հովացման ծախսերը: Tsaghkadzor Park-ը ոչ միայն էկոլոգիապես մաքուր, այլև տնտեսապես շահավետ լուծում է  բնակիչների համար։

 

Metrum Invest -ը  շեշտը դնում է ոչ միայն էներգաարդյունավետ և էկոլոգիապես մաքուր շինությունների կառուցման վրա, այլև միաժամանակ ապահովում է առողջ ու կայուն ապրելակերպի պայմաններ՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանն ու էներգետիկ կայունությանը։