Բնակարան Ձեռք Բերելու Գործընթացը Քայլ Առ Քայլ

 

Բնակարան ձեռք բերելը կարևոր իրադարձություն է յուրաքանչյուրի կյանքում: 

Սա ոչ միայն սեփական անկյուն ունենալու ձգտում է, այլև ապագայի ներդրում:

Մեր օրերում մարդիկ ցանկանում  են ապրելու համար ստեղծել հարմարավետ մի տարածք, որը կհամապատասխանի իրենց նոր պահանջներին և նպատակներին:

 

Անշարժ գույքի շուկայի բազմազանությունը, ինչպես նաև անհատական նախասիրություններն ու պահանջները  հաճախ կարող են խճճել և դժվարացնել ընտրությունը: Այդ իսկ պատճառով, ճիշտ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ է լավ պլանավորել, մանրակրկիտ ուսումնասիրել շուկան և գնահատել Ձեր ֆինանսական հնարավորությունները:

 

Ձեզ ենք ներկայացնում 10 քայլից բաղկացած ուղեցույց, որը կօգնի խուսափել սխալներից, խնայել Ձեր ժամանակն ու ֆինասական միջոցները:

 1. Բյուջեի Սահմանում և Ֆինանսական Վիճակի Գնահատում

Նախքան բնակարան գնելը, կարևոր է հստակորեն պատկերացնել ձեր ֆինանսական կարողությունները:

  •  Խորհուրդ: Հաշվարկեք ձեր ամսական եկամուտները և ծախսերը՝ առանձնացնելու համար այն գումարը, որը պատրաստ եք հատկացնել բնակարանի գնմանը։ Ներառեք նաև հնարավոր վարկի վճարները և անսպասելի ծախսերը։

2.  Հիփոթեքային Վա՞րկ, թե՞ Սեփական Խնայողություններ: 

Սեփական միջոցներով բնակարան ձեռք բերելը իահարկե շահավետ է, սակայն հիփոթեկայի վարկի դեպքում դեռևս գործում է եկամտահարկի վրեադարձի մասին օրենքը, որը զգալիորեն մղմում է ֆինասական բեռը:

  • Օգտակար խորհուրդ:  Եթե բնակարանը ձեռք եք բերելու հիփոթեքով, ստուգեք վարկերի տոկոսադրույքներ տարբեր բանկերում և հաշվի առեք վարկավորման բոլոր պայմանները, ինչպիսիք են կանխավճարը, տոկոսադրույքը, վճարման ժամկետը: Ստացեք բանկի վերջնական հաստատումը նախքան հիմնական պայմանագիրը կնքելը:

3. Շուկայի Ուսումնասիրություն

Ուսումնասիրեք բնակարանների գները ձեր նախընտրած վայրերում՝ հասկանալու համար, թե ինչպիսի առաջարկներ կան շուկայում:

  • Խորհուրդ: Համեմատեք գները տարբեր բնակարանների միջև՝ հաշվի առնելով վայրը, մակերեսը, պայմանները:

4. Գույքի Պահանջների Սահմանում

Վայրի ընտրությունը կարևորագույն քայլերից է, քանի որ ձեր ապագա բնակարանի տեղակայումը կարող է ազդել ձեր կյանքի որակի վրա։

 Եթե փնտրում եք ժամանակակից և հարմարավետ բնակավայր, ապա արժե դիտարկել Eden Park նախագիծը, որը առանձնանում է իր կանաչապատ միջավայրով և բարձրակարգ ենթակառուցվածքներով՝ առաջարկելով կատարյալ պայմաններ ապագա բնակիչների  համար: Իսկ նրանց համար, ովքեր նախընտրում են քաղաքից դուրս հանգիստ և բնությանը մոտ տարածքներ, Tsaghkadzor Park նախագիծը կլինի կատարյալ ընտրություն: Նախագիծը հնարավորություն է տալիս ապրել անմիջապես բնության գրկում՝ վայելելով թարմ օդը և գեղատեսիլ լեռների տեսարանները: Միաժամանակ, նախագիծը տրամադրում է զարգացած ենթակառուցվածքներ, ինչը թույլ է տալիս բնակվել հարմարավետ պայմաններում, նույնիսկ հանգստավայրի տարածքում։

  • Խորհուրդ: Ընտրեք այնպիսի վայր, որտեղ հասանելի են կարևոր ենթակառուցվածքները՝ դպրոցներ, մանկապարտեզներ,  խանութներ, հանրային տրանսպորտ։

5. Համագործակցություն Մանագետների Հետ

Մասնագետների օգնությունը կարող է հեշտացնել գործընթացը։ Աշխատեք վստահելի կառուցապատողի  հետ, որպեսզի բնակարան ընտրելու գործընթացը լինի հուսալի և անվտանգ։

  • Խորհուրդ: Նախքան պայմանագիր կնքելը, խորհրդակցեք տարբեր կառուցապատողների հետ՝  համեմատելու նրանց առաջարկներն ու պայմանները: Սա թույլ կտա ընտրել այն տարբերակը, որը լավագույնս համապատասխանում է ձեր պահանջներին՝ որակի, հուսալիության և մատչելիության առումով: Աշխատելով Metrum Invest-ի փորձառու թիմի հետ՝ դուք կստանաք աջակցություն գործընթացի յուրաքանչյուր փուլում՝ սկսած տարածքի ընտրությունից մինչև գնման գործարքի կնքումը:

 

 6. Բնակարանների Հավանական Տարբերակների Համեմատում և Ընտրություն

Այցելեք տարբեր տարածքներ, ուսումնասիրեք բնակարանների մի քանի տարբերակներ՝ ստուգելով դրանց պայմանները, հարմարավետությունը, առաջարկվող հավելյալ ծառայությունները։

  • Խորհուրդ: Չնայած առաջին հայացքից բնակարանները կարող են գրավիչ թվալ, կարևոր է ուշադրություն դարձնել պատերի, առաստաղների և հատակի վիճակին, ինչպես նաև ջեռուցման, էլեկտրականության և սանտեխնիկայի համակարգերի որակին:

7. Իրավական Ստուգում

Բնակարան գնելիս պարտադիր են իրավական ստուգումները: Օրինակ, կառուցապատողը կարող է ունենալ չլուծված պարտքեր, խախտված շինարարական թույլտվություններ կամ այլ իրավական սահմանափակումներ:

  • Խորհուրդ: Ստուգեք շենքի իրավական կարգավիճակը, ինչպես նաև ցանկացած գործարքի կամ պայմանագրի մանրամասներ՝ համոզվելու  համար, որ դուք լիովին պաշտպանված եք և կխուսափեք ապագա խնդիրներից։

8. Պայմանագրի Մանրակրկիտ Ընթերցում

Ձեր ապագա բնակարանի գնելու պայմանագիրը6 պետք է մանրակրկիտ կարդաք՝ հասկանալու համար  բոլոր պայմանները։

  • Խորհուրդ: Եթե որևէ կետ անհասկանալի է, ճշտեք դիմացի կողմի հետ և հստակեցրեք դրանք:

9. Վճարումներ և Վերջնական Փաստաթղթավորում

Վերջնական վճարումների ժամանակ կարևոր է պատշաճ փաստաթղթավորել գործարքը, որպեսզի չլինեն անակնկալներ հետագայում։

  • Խորհուրդ: Վճարումը կատարեք միայն այն ժամանակ, երբ համոզված եք, որ բոլոր իրավական հարցերը կարգավորված են։

10. Բնակարանի Հանձնման Գործընթաց

Պայմանագրի կնքումից և բոլոր վճարումները կատարելուց հետո վերջնական քայլը բնակարանի հանձնումն է:  

  • Խորհուրդ: Նախքան բնակարանի բանալիները ստանալը՝ համոզվեք, որ  բոլոր շինարարական և վերանորոգման աշխատանքները ավարտված են և բնակարանը գտնվում է պայմանագրով նախատեսված վիճակում: Անհրաժեշտ է ստուգել սանտեխնիկայի, էլեկտրականության, ջեռուցման և այլ համակարգերի ճիշտ աշխատանքը, ինչպես նաև ընդհանուր մակերեսի (հատակ, պատեր, առաստաղ) վիճակը։ Եթե հայտնաբերվեն շեղումներ կարող եք խնդրել կառուցապատողին շտկել դրանք՝ ավելորդ ծախսերից խուսափլու համար: 

Բնակարան գնելու գործընթացը կարող է բարդ և շփոթեցնող լինել, սակայն մանրակրկիտ պլանավորելով յուրաքանչյուր քայլը և խստորեն հետևելով դրանց կարող եք համոզված լինել, որ Ձեր ընտրությունը կլինի հուսալի, անվտանգ և արդյունավետ: Դիմեք Metrum Invest ընկերության փորձառու մասնագետներին, ովքեր կօգնեն Ձեզ ճիշտ որոշումներ կայացնել՝ հաշվի առանելով ձեր նախասիրություններն ու պահանջները: Մեր փորձառու թիմը կաջակցի Ձեզ՝ սկսած ֆինանսական պլանավորումից մինչև վերջնական փաստաթղթավորումը:

Կապվեք մեզ հետ՝ ստանալու անձնական խորհրդատվություն և գտնելու ձեր երազանքների բնակարանը