Metrum Invest-ը TOON EXPO YEREVAN 2025-ում․ Նոր հնարավորություններ և հաջող մեկնարկ

Սեպտեմբերի 5-ից 7-ը Մերիդիան Էքսպո կենտրոնում տեղի ունեցավ TOON EXPO YEREVAN 2025-ը՝ տարածաշրջանի անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի խոշորագույն ցուցահանդեսը, որն այս տարի ևս գրավեց տասնյակ հազարավոր այցելուների ուշադրությունը։

 

 

Ցուցահանդեսին մասնակցում էր նաև Metrum Invest-ն իր 9 նախագծերով՝ ստեղծելով բացառիկ հնարավորություն այցելուների համար անմիջապես էքսպոյի ընթացքում ծանոթանալու նախագծերին և ստանալու անհատական խորհրդատվություն։

Մեր 15 հոգանոց թիմը երեք օր շարունակ աշխատեց օրական 12 ժամ՝ օգնելով յուրաքանչյուր այցելուին գտնել իր երազանքի բնակարանը։

Ցուցահանդեսի ընթացքում ներկայացրինք նաև բացառիկ առաջարկներ, գնիջեցումներ, ինչպես նաև մեկնարկեց Eden Park-ի երկու նոր մասնաշենքերի նախավաճառքը: Շատերի համար սա դարձավ հնարավորություն անմիջապես ընտրություն կատարելու՝ իր տունը գտնելու կամ վաղ փուլում լավագույն պայմաններով ձեռք բերելու համար:

 

 

Շնորհակալ ենք բոլոր այցելուներին ակտիվ մասնակցության համար։

Կհանդիպենք շատ շուտով։