Ինչպես կարող է Ծաղկաձոր Պարկը փոխել ձեր առօրյան

Երբևէ երազե՞լ եք արթնանալ բնության գրկում, վայելել լեռների թարմ օդը, հիասքանչ բնությունը՝ միաժամանակ չկտրվելով քաղաքային հարմարավետությունից։ Մենք հոգ ենք տարել այս մասին՝ համատեղելով բնության վայելքները և ժամանակակից հնարավորությունները։ Tsaghkadzor Park-ը միջազգային ստանդարտներին համապատասխան ապարտ-հոթել է գեղատեսիլ Ծաղկաձորում՝ շրջապատված անտառներով և լեռներով, կառուցված ճարտարապետական եզակի լուծումներով։ Այստեղ բնության յուրաքանչյուր եղանակ յուրովի է փոխակերպում քաղաքը՝ պարգևելով խաղաղության զգացում և անսահման մոտիվացիա։

 

Tsaghkadzor Park-ի տեղադիրքը և ճարտարապետական եզակի դիզայնը տեսանելի է դարձնում համալիրը քաղաքի յուրաքանչյուր հատվածից՝ ընդգծելով նրա յուրահատկությունը։

 

Մեր օրերում, երբ մարդուն «հետապնդում» են ժամանակի սղությունը, անդադար շտապելու և քաղաքային կյանքի այլ անհանգստությունները, բնության այս հրաշք անկյունում սեփական բնակարան ունենալն իդեալական «փրկօղակ» կարող է լինել։

Tsaghkadzor Park-ում ստեղծվում են բոլոր հնարավորություններն իրական ժամանակում վայելելու ծաղկաձորյան հրաշալի բնությունը՝ թթվածնով հարուստ օդը, հանգստացնող տեսարանները, միաժամանակ չկտրվելով քաղաքային կյանքի հարմարավետություններից՝ ռեստորաններ, սրճարաններ, սպա կենտրոններ, էլեկտրոմոբիլների կայան, ավտոկայանատեղի և այլն։

Որակյալ համալիր կառուցելու նպատակով մենք համագործակցում ենք ոլորտի առաջատար մատակարարների հետ՝ ապահովելով ձայնամեկուսիչ և էներգախնայող վիտրաժային պատուհաններ, ջերմամեկուսիչ արտաքին պատեր, եվրոպական արտադրության ֆունկցիոնալ վերելակներ և այլն։

Համալիրը հագեցած է մաքրության սպասարկման, անվտանգության ապահովման համակարգերով, մանկական սենյակով։ Բնակարանները, գնորդի նախընտրությամբ, կարող են լինել ինչպես վերանորոգված և բարձր դասի կահույք, տեխնիկայով ապահովված, այնպես էլ «զրոյական» տարբերակով։

Tsaghkadzor Park ապարտ-հոթելը համատեղում է հարմարավետությունն ու շահավետ գործարքը։ Բնակարան ձեռք բերելով՝ կատարում եք եկամտաբեր գնում, քանի որ գործում է եկամտահարկի ետվերադարձի օրենքը, իսկ բնակարանը կարող է «աշխատել», քանի դեռ Դուք քաղաքում եք։ Արդյունքում ունենում եք սեփական բնակարան զարգացող զբոսաշրջային քաղաքում և կատարում լավագույն ներդրումն ապահով ապագայի համար։

Ամրագրե՛ք Ձեր երազանքի բնակարանը հիմա, քանի դեռ համալիրը կառուցման փուլում է։