Համագործակցության գերազանցության նոր նշաձող

«Մետրում Ինվեստ»-ը և  «Վալան Գրուպ»-ը սկսում են ևս մեկ մասշտաբային նախագիծ

 

Շինարարական ոլորտում կայուն և երկարաժամկետ համագործակցությունները հաճախ դառնում են այն առանցքը, որի վրա կառուցվում է բարձրորակ արդյունք։ «Մետրում Ինվեստ»-ը հենց այդ սկզբունքով է շարունակում իր նախագծերը՝ համախմբելով լավագույն գործընկերներին նույն նպատակով՝ ստեղծել վստահելի և ֆունկցիոնալ բնակելի միջավայր։

Այս ռազմավարության տրամաբանությամբ է, որ «Մետրում Ինվեստ»-ը երկրորդ անգամ միավորում է ուժերը «Վալան Գրուպ»-ի հետ՝ Գևորգ Էմին 6 հասցեում բազմաբնակարան համալիրի շինարարության շրջանակում։ Համագործակցությունն արդեն հասել է իր տրամաբանական անկյունաքարին` շենքն ամբողջովին կանգնած է,  ներկայում իրականացվում են դռների և պատուհանների տեղադրման աշխատանքները՝ ներգրավելով փորձառու ու վստահելի գործընկեր՝ «Վալան Գրուպ»-ին: 

 

Նախագծում փորձառու գործընկերը օգտագործում է հունական «ETEM» ընկերության ալյումինե համակարգերը, որոնք միջազգային ստանդարտներին համապատասխան ապահովում են բարձր որակի ձայնա և ջերմամեկուսացում։ Այս տեխնիկական լուծումները կարևոր դեր ունեն շինության բնակելի հարմարավետության և էներգաարդյունավետության մեջ։ Նույն տեխնոլոգիաները արդեն ապացուցել են իրենց արդյունավետությունը «Antara Inn» նախագծում։

«Մետրում Ինվեստ»-ի գլխավոր տնօրեն Արման Մելքոնյանը շեշտում է, որ գործընկերների ընտրությունը երբեք պատահական չէ։ «Մենք մշտապես ընտրում ենք այն գործընկերներին, ովքեր վստահություն և հարգանք են վայելում շուկայում։ «Վալան Գրուպ»-ի հետ երկրորդ անգամ համագործակցությունը գալիս է հենց այդ արժեքներից, ինչպես նաև նպատակից՝ խթանել տեղական արտադրությունը»,- նշել է Մելքոնյանը։

Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել է նաև Emin 6 համալիրի ճարտարապետը՝ «Տարբերակ» ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Արմեն Հակոբյանը։ Նրա նախագծած համալիրն առանձնանում է ժամանակակից գծագրությամբ ու բազմաշերտ ֆունկցիոնալությամբ։ Ինչպես նշում են ճարտարապետական ստուդիայում շենքի աստիճանաձև կառուցվածքը, արևապաշտպան լուծումներն ու հարավային կողմնորոշումը ստեղծում են մթնոլորտ, որտեղ ճարտարապետական նրբաճաշակությունը միահյուսվում է բնակելի հարմարավետության հետ։

«Մետրում Ինվեստ»-ի համար սա ոչ միայն հերթական նախագիծն է, այլ մեկ քայլ առաջ՝ դեպի բարձր որակի և վստահելի գործընկերների հետ միասին կառուցվող նորարարական Հայաստան։ Ընկերությունը շարունակելու է առաջ շարժվել նույն սկզբունքով՝ կառուցելով համայնքներ, ոչ միայն շենքեր։