Վաճառքի պայմանները
Բնակարան ձեռք բերելը կյանքի ամենակարևոր որոշումներից է։ Ուստի այդ ճանապարհը պետք է լինի հնարավորինս հարմար, հասանելի և պարզ։
Հայաստանում բնակարան ձեռք բերելու ընթացքը վերջին տարիներին դարձել է ավելի հասանելի հիփոթեքային վարկերի, Եկամտային հարկի վերադարձի մասին օրենքի, պետական աջակցության ծրագրերից և այլ մեխանիզմների շնորհիվ։ Շատերը այսօր օգտվում են այս հնարավորություններից՝ սեփական անկյունն ունենալու նպատակով։ Հիփոթեքային վարկը շարունակում է մնալ ամենատարածված տարբերակը, որը տրամադրում են գրեթե բոլոր առևտրային բանկերը։ Այս հոդվածում կներկայացնենք Metrum Invest-ի վաճառքի պայմանները, որոնց միջոցով կարող եք ձեռք բերել բնակարան։
Հիփոթեքային վարկավորում
Այս տարբերակը լավագույն լուծումներից է նրանց համար, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարող ամբողջ գումարը վճարել միանվագ։ Հիփոթեքային վարկը կարող է ունենալ մինչև 30 տարի մարման ժամկետ, իսկ տոկոսադրույքները պայմանավորված են ինչպես բանկի կողմից տրամադրվող պայմաններից, այնպես էլ պետության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերից։
Հիփոթեքային վարկի առավելություններից մեկը եկամտային հարկի վերադարձի մասին օրենքից օգտվելն է: Այս դեպքում վարկառուն հնարավորություն ունի ստանալու պետական աջակցություն՝ ամսական վճարվող տոկոսների չափով եկամտային հարկը վերադարձնելու ձևով, որը հաշվարկվում է գրանցված աշխատավարձի 20% չափով:
Հիփոթեքային վարկի վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 000 դրամը: «Eden park», Tsaghkadzor Park , «Toon 27» և «Masis Central Residential Complex» նախագծերը հնարավորություն են տալիս օգտվելու եկամտային հարկի վերադարձի մասին օրենքից։
Տարաժամկետ վճարում
Եթե ցանկանում եք բնակարան ձեռք բերել առանց հիփոթեքային վարկավորման, ապա կարող եք օգտվել տարաժամկետ վճարման հնարավորությունից։ Metrum Invest-ը առաջարկում է նման հնարավորություն՝ 30% կանխավճարով, իսկ 70% գումարը հավասարաչափ բաշխվում է մինչև շինարարական աշխատանքների ավարտն ընկած ամիսների միջև:
Կանխիկ վճարում
Մյուս տարբերակը կանխիկ վճարումն է, երբ ամբողջ գումարը փոխանցվում է հաշվեհամարին միանգամից։
Հայաստանում բնակարան գնելու հնարավորությունները զարգանում են՝ ապահովելով ավելի լայն հասանելիություն բնակարանային պայմանների բարելավման համար։ Իրականում, հիփոթեքը՝ եկամտային հարկի վերադարձի մասին օրենքով, կարելի է համարել ժամանակակից գործիք սեփական տանիք ունենալու ճանապարհին։
Metrum Invest-ը ձեր վստահելի գործընկերն է երազանքների բնակարանը ձեռք բերելու ճանապարհին։