Ի՞նչ է ապարտ-հոթելը
Ապարտ-հոթելը անշարժ գույքի ժամանակակից ձևաչափ է, որը համատեղում է հյուրանոցի և բնակելի համալիրի լավագույն որակները:
Ապարտ հյուրանոցներում բնակարանները տրամադրվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնակության համար ՝
ապահովելով հարմարավետության և սպասարկման բարձր մակարդակ: Metrum Invest ընկերության Tsaghkadzor Park համալիրը
նույնպես դասվում է ապարտ-հոթելների շարքին, որտեղ բնակարաննները կարող եք գնել ինչպես լիարժեք կահավորված և ամբողջ տեխնիկայով ,
այնպես էլ զրոյական տարբերակներով: Կահավորված բնակարանները աչքի են ընկնում տարածքի օպտիմալ օգտագործմամբ, որտեղ
ուշադրություն է դարձվում յուրաքանչյուր դետալին՝ ստեղծելով հարմարավետություն և հաճելի միջավայր: Իսկ զրոյական տարբերակի դեպքում բնակարանները
հնարավորություն ենք ունենում ձևավորել ինքնուրույն՝ ըստ ճաշակի և նախասիրությունների: Այս տարբերակը գրավիչ է
հատկապես նրանց համար, ովքեր ձգտում են ստեղծել յուրօրինակ ինտերիեր:
Շուտով՝ 2025 թվականին գեղատեսիլ Ծաղկաձորում շահագործման կհանձնվի Tsaghkadzor Park ապարտ-հոթելը, որը
իդեալական վայր կդառնա նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը, հանգստությունը,
բնության գեղեցկությունը և սպասարկման բարձր մակարդակը: Metrum Invest ընկերության թիմը հատուկ ուշադրություն է դարձրել հյուրանոցի
գտնվելու վայրի ընտրությանը, առաջարկվող ծառայությունների բազմազանությանը, զարգացած ներքին
ենթակառուցվածքներին և զբոսաշրջային գոտու պահանջներին համապատասխանող հարմարավետ պայմանների ստեղծմանը:
Գնելով բնակարան Tsaghkadzor Park-ում, այն կարող եք հանձնել վարձակալության, որի արդյունքում կստանաք տարեկան պասիվ եկամուտ`
ներդրած գումարի մինչև 16%-ի չափով։ Բայց, որ ամենակարևորն է՝ Ձեր բնակարանը միշտ ազատ է լինելու Ձեզ համար,
պարազպես պետք է նախօրոք տեղյակ պահեք ադմինիստրատիվ բաժնին, որպեսզի տվյալ օրը ամրագրեն այն Ձեզ համար։
Ազատ բնակարանների հատակագծերին և արժեքներին կարող եք ծանոթանալ այստեղ։