«Կյանքի պուրակ»
Շուտով երևանաբնակները բուսաբանական այգում բնությունը կրկին վայելելու և հանգստանալու հնարավորություն կունենան:
Ներկայումս լայնածավալ աշխատանքներ են իրականացվում երբեմնի բոլորի կողմից սիրված այգին վերականգնելու համար:
30 հեկտար տարածքում կներդրվի ոռոգման ժամանակակից համակարգ՝ հատուկ պոմպակայանով:
Սա կլուծի տարածքը կանաչ և փարթամ բուսականությամբ ապահովելու խնդիրը, ինչն էլ իր հերթին կնպաստի
թթվածնով հարուստ միջավայրի ստեղծմանը: Այգին կունենա ճեմուղիներ և առանձին վազքուղիներ հեծանվորդների
համար: Հասանելի կլինի նաև 80 մեքենայի համար նախատեսված կայանատեղի՝ հարմարավետ սպասասարհով:
Այգու տեսքը կամբողջացնի արհեստական լճակը, կվերանորոգվեն կասկադային աստիճանահարթակները:
Իսկ բարելավված լուսավորության համակարգի շնորհիվ այցելուները կկարողանան իրենց հանգիստը վայելել
այգում օրվա ցանկացած ժամի: Այս գողտրիկ այգու հարևանությամբ է կառուցվում Metrum Invest ընկերության
Rubinyants Complex համալիրը, որը ունենալու է 1200 ՔՄ կանաչապատ տարածք։ Սա իդեալական վայր է նրանց համար,
ովքեր գնահատում են բնության, հարմարավետության և քաղաքային կյանքի ժամանակակից հարմարությունների համադրությունը:
«Կյանքի պուրակ» նախագծի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ դիտելով
Երևանի քաղաքապետարանի պատրաստած վիդեոհոլովակը։