Եկամտային հարկի վերադարձի մասին օրենքի փոփոխությունները
Ըստ վիճակագրության, Երևան քաղաքում նորակառույց շենքերում հիփոթեքային վարկավորմամբ բնակարան ձեռք բերելու
ցանկություն ունեցող անձանց թիվը տարեցտարի աճում է:
Դրանում առանցքային դեր է խաղում եկամտահարկի վերադարձի մասին օրենքը, որը թույլ է տալիս քաղաքացիներին օգտագործել
իրենց կողմից վճարված եկամտային հարկը՝ հիփոթեքային վարկի տոկոսները մարելու համար: Դա մեղմացնում է ֆինանսական բեռը՝
նվազեցնելով վարկի ամսական վճարումներն ու տարեկան տոկոսադրույքները: Սակայն 2025 թվականի հունվարի 1-ից
եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը Երևան քաղաքում այլևս չի գործի:
Կարևոր՝
Այն քաղաքացիները, ովքեր արդեն ձեռք են բերել, կամ ձեռք կբերեն բնակարան հիպոթեքային վարկավորմամբ
մինչև 2025 թվականի հունվարի 1-ը, կկարողանան օգտվել օրենքի ընձեռած արտոնություններից` մինչև վարկի ժամկետի ավարտը:
Բաց մի թողե՛ք Երևանում եկամտային հարկի վերադարձով բնակարան գնելու վերջին հնարավորությունը։ Metrum Invest ընկերության Rubinyants Complex պրեմիում դասի բնակելի համալիրը կառուցվում է Քանաքեռ-Զեյթուն
վարչական շրջանում և գործում է եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը մինչ՝ 01․01․2025-ը։
Բնակարանների 1 ՔՄ-ի արժեքը սկսվում է 430 000 ԴՐԱՄԻՑ։ Համալիրի մանրամասներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։