Հոդված` Ծաղկաձորի և Tsaghkadzor Park համալիրի մասին



Ծաղկաձորը զբոսաշրջիկներին գրավում է գրավում է գեղեցիկ բնությամբ, մաքուր օդով, տեսարժան
վայրերով և բազմաթիվ հյուրանոցներով, որոնք առաջարկում են հանգստի կազմակերպման կատարյալ պայմաններ։
Ստորև այն մասին, թե որտեղից է առաջացել այս գեղեցիկ անվանումը։
Ասվում է, որ Պահլավունյաց իշխաններից մեկի դուստրը հրամայել էր կառուցել մի ամրոց գեղեցիկ ծաղկանոցով,
որտեղ աճում էին Հայաստանի տարատեսակ բուրավետ ծաղիկներ։ Սակայն մի օր կատաղի քամին ավերում է ծաղկանոցը,
իսկ ծաղիկները՝ ցրում ձորով մեկ։ Այստեղից էլ եկել է արդեն մեզ հայտնի Ծաղկաձոր անվանումը։
Սակայն լեգենդը այդքանով չի ավարտվում։ Տվյալ դեպքից հետո դուստրը պահանջում է ամրոցի կողքին կառուցել
վանական համալիր, որպեսզի վանականները օրուգիշեր աղոթեն Աստծուն ցրված ծաղիկները վերադարձնելու համար։
Սակայն օրիորդի կամքը չի կատարվում և ծաղիկները մնում են սփռված ամբողջ գավառում։ Այսպիսի լեգենդ ունի հանրահայտ
Կեչառիս վանական համալիրը։




 


Ծաղկաձոր քաղաքը ինքնին հեքիաթային քաղաք է բնության սիրահարների համար։
Այստեղ տարին 12 ամիս բնությունը զարմացնում է իր գեղեցկությամբ, տեսարժան և ժամանցային վայրերով։ Ցանկանցած անհատ
այստեղ կարող է գտնել իրեն բնորոշ հանգստի տեսակ։





Սակայն Ծաղկաձորը առանձնահատուկ դեր ունի սպորտի սիրահարների համար,
քանի որ Ծաղկաձոր քաղաքը համարվում է լավագույն լեռնադահուկային հանգստավայրերից մեկը։ Աշխարհի տարբեր
կետերից բազմաթիվ մարզիկներ են գալիս Ծաղկաձոր մարզվելու, քանի որ սպորտային ենթակառուցվածքները
բավականին զարգացած են այստեղ։



Իսկ ուր գնալ Ծաղկաձորում՝
Ծաղկաձորի ճոպանուղի
Կեչառիս վանական համալիր
Օրբելի եղբայրների տուն-թանգարան
Ծաղկաձորի սպորտային համալիր
Զիփլայն
Շուտով՝ 2025 թվականին այս ցանկին կավելանա Tsaghkadzor Park

պրեմիում դասի բնակելի և հյուրանոցային համալիրը, որը ունենալու է՝
Լողավազան
Սպա կենտրոն
Ընդարձակ մարզասրահ
Կոնֆերանս դահլիճներ
Սրճարաններ (այդ թվում, սրճարան տանիքում)
Ռեստորաններ Եվ այլ կարևոր ենթակառուցվածներ կատարյալ հանգստի և ժամանացի համար։
Tsaghkadzor Park-ի մանրամասներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։