Ինչու՞ ընտրել բնակարան «Metrum Invest» - ից

 

«Metrum Invest» ընկերությունը հայկական կառուցապատման ոլորտի առաջատարներից է, որը հայտնի է իր բարձրորակ և նորարարական նախագծերով։ Մեր առաջնային նպատակն է ստեղծել կայուն և բարեկեցիկ ապագա մեր հաճախորդների համար՝ կառուցելով էներգաարդյունավետ և հարմարավետ բնակարաններ, որոնք վստահաբար կլինեն Ձեր ապագայի հուսալի ներդրումը:

«Metrum Invest»-ի նախագծերն առանձնանում են բնության նկատմամբ հոգատարությամբ և կանաչապատ գոտիների ստեղծմամբ, ինչը նպաստում է բնակիչների առողջ և բարենպաստ միջավայրի ձևավորմանը։ Դե իհարկե, ընկերությունը կարևորում է նաև ժամանակակից մարտահրավերներին համապատասխան լուծումների կիրառումը՝ ապահովելով բարձր որակ և հուսալիություն։

Ներկայումս «Metrum Invest»-ը իրականացնում է մի շարք խոշոր նախագծեր ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Երևանում իրականացվող նախագծերից են՝ «Renet», «Antara INN», «Emin 6», «Rubinyants Complex» և «Antarain 7/1»։
Մարզերում իրականացվող նախագծերից են՝ «Eden Park», «Tsaghkadzor Park», «Toon 27»:

Ինչու՞ ընտրել մեզ

  1. Բարձր որակ և նորարարություն

Մեր յուրաքանչյուր նախագիծ մշակվում է ժամանակակից տեխնոլոգիաների և լավագույն նյութերի կիրառմամբ։ Մենք տարիներ շարունակ ստեղծում ենք հարմարավետ բնակարաններ, որոնք պատրաստ են դիմակայելու  ժամանակի և փոփոխվող պահանջների մարտահրավերներին։ «Metrum Invest»-ը Ձեր երազանքների բնակարանի ստեղծման գլխավոր ուղեկիցն է:

  1. Էներգաարդյունավետություն


Մեր նախագծերը կառուցվում են էներգախնայող տեխնոլոգիաներով, որոնք նվազեցնում են կոմունալ ծախսերը՝ միաժամանակ նպաստելով բնության պահպանությանը։ Մենք վստահեցնում ենք, որ Ձեր ապագա բնակարանը կլինի ոչ միայն հարմարավետ, այլև խնայող և էկոլոգիապես անվտանգ։ 

  1. Հարմարավետություն և դիզայն

Մեր նախագծերը առանձնանում են իրենց ժամանակակից դիզայնով և ֆունկցիոնալությամբ։ «Eden Park», «Renet», «Antara INN», «Emin 6», «Toon 27», «Rubinyants Complex» և «Antarain 7/1» նախագծերը նախատեսված են բոլոր պահանջներին համապատասխանող հարմարավետ բնակարաններով և կանաչապատ գոտիներով։
Մեր նախագծերը Ձեզ հնարավորություն են տալիս ապրել այնտեղ, որտեղ գեղեցկությունը միաձուլվում է հարմարավետությանը։

  1. Ընտրություն նաև մարզում

Մենք համոզված ենք, որ մարզերում զարգացումը ոչ պակաս կարևոր է։ «Tsaghkadzor Park», «Eden Park», «Toon 27» նախագծերը բացառիկ հնարավորություն են տալիս ստեղծել բարձրակարգ բնակելի միջավայր՝ համատեղելով ժամանակակից ճարտարապետությունը, բնության հետ ներդաշնակությունը և հարմարավետ կենսապայմանները։ Այս համալիրները նախատեսված են նրանց համար, ովքեր գնահատում են խաղաղությունն ու անվտանգությունը, սակայն միևնույն ժամանակ ցանկանում են օգտվել զարգացած ենթակառուցվածքներից և ներդրումային գրավիչ հնարավորություններից։
«Մետրում Ինվեստ»-ը, լինելով Հայաստանի առաջատար շինարարական ընկերություններից մեկը, մեծ ուշադրություն է դարձնում իր նախագծերի սեյսմակայունությանը:

Միացե՛ք մեր համայնքին

Ընտրելով մեզ՝ Դուք ընտրում եք բարձր որակ, վստահություն և երկարաժամկետ ներդրում՝ Ձեր և Ձեր ընտանիքի համար։ Մեր մասնագետները կիրառում են ժամանակակից ինժեներական լուծումներ և բարձրորակ նյութեր՝ շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու համար։ Նախագծման փուլում իրականացվում են մանրամասն սեյսմիկ վերլուծություններ, որոնք թույլ են տալիս գնահատել հնարավոր ռիսկերը և համապատասխան միջոցառումներ ձեռնարկել դրանց նվազեցման համար։


Մենք այստեղ ենք՝ Ձեր ապագան դարձնելու ավելի լուսավոր և բարեկեցիկ։ Ինչպես նաև

 մեր թիմն աշխատում է անհատական մոտեցմամբ՝ յուրաքանչյուր հաճախորդի համար ստեղծելով հատուկ լուծումներ։ Մենք այստեղ ենք՝ Ձեր պահանջներին լիարժեք լուծումներ տալու և երազանքներն իրականություն դարձնելու համար։

 

Կապվե՛ք մեզ հետ այսօր և կատարեք Ձեր ամենաճիշտ ընտրությունը ապագայի համար։