Ներկայացնում ենք մեր նոր պրեմիում դասի նախագիծը, որը կառուցվում է Երևանի կենտրոնում՝ Վերին Անտառային 7/1 հասցեում: Ժամանակակից ճարտարապետական և դիզայներական լուծումներով այս յուրահատուկ բնակելի համալիրը իր ապագա բնակիչներին կընձեռի բարձրակարգ, հարմարավետ և անվտանգ կենսապայմաններ՝ միավորելով նորարարությունը և շքեղությունը:
Համալիրը առաջարկում է ընդարձակ ու լուսավոր բնակարաններ, ստորգետնյա ավտոկայանատեղի, կանաչապատ տարածքներ, ինչպես նաև կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր՝ ապահովելով մաքսիմալ հարմարավետություն յուրաքանչյուրի համար։ Նախագծում հատուկ ուշադրություն է դարձված անվտանգության միջոցառումներին՝ արտակարգ իրավիճակներում բնակիչների լիարժեք պաշտպանությունը ապահովելու համար։
Շենքի հիմնական առանձնահատկություններն են՝
- 2400 քմ տարածք՝ 980 քմ կանաչապատ մակերեսով
- 5 հարկանի սակավահարկ համալիր, առաջին հարկում հասարակական նշանակության տարածքներ
- 44 ընդարձակ բնակարան՝ 4 բնակելի հարկերում
- 33 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի
- 2 մուտք և 2 եվրոպական բարձրորակ վերելակ
- Արտաքին երեսպատում՝ջերմամեկուսիչ նյութերով, տրավերտինե և բազալտե սալիկներով
- Առանձնացված թաքստոց՝ արտակարգ իրավիճակների համար՝ նախատեսված 205-220 մարդու համար
Antarayin 7/1 բնակելի համալիրը միավորում է ժամանակակից ճարտարապետությունն ու տեխնիկական լավագույն լուծումները՝ ստեղծելով կատարյալ պայմաններ քաղաքային հարմարավետ և անվտանգ կյանքի համար: