Անշարժ գույքի շուկայի վերջին թրենդները

Վերջին տարիներին Հայաստանում անշարժ գույքի շուկան զգալի զարգացում է ապրում՝ արձագանքելով ինչպես բնակչության պահանջարկին, այնպես էլ տնտեսական ու սոցիալական գործոններին։ Այսօր գնորդները առավել մեծ ուշադրություն են դարձնում որակյալ, հարմարավետ և ներդրումային արժեք ունեցող բնակարաններին։ 

 

Ստորև ներկայացնում ենք հիմնական թրենդները, որոնք ձևավորում են անշարժ գույքի շուկայի ընթացքը։

 

 

 

1. Երևանում նորակառույցների պահանջարկի աճ

Երևանը շարունակում է մնալ Հայաստանի անշարժ գույքի շուկայի առանցքը։ Քաղաքի կենտրոնական և ծայրամասային շրջաններում նորակառույցների պահանջարկը մեծանում է՝ պայմանավորված հետևյալ գործոններով.

 

  • Աշխատանքի և կրթության հնարավորությունների կենտրոնացում մայրաքաղաքում

  • Ժամանակակից և զարգացած ենթակառուցվածքների առկայություն

  • Կենսամակարդակի բարձրացման ձգտում 

 

Կառուցապատող ընկերությունները հետևելով թրենդներին առաջարկում են նորարարական լուծումներով բնակարաններ, որոնք ապահովում են բարձրորակ ապրելակերպ։ Այս ուղղությամբ աչքի են ընկնում Antara Inn , Emin 6  նախագծերը, որոնք ընդգրկում են ոչ միայն բնակելի տարածքներ, այլև բազմաֆունկցիոնալ ենթակառուցվածքներ՝ բնակիչների համար առավել հարմարավետ միջավայր ապահովելու նպատակով։

 

2. Մարզերում անշարժ գույքի շուկայի ակտիվացում

Մարզերում նույնպես նկատվում է անշարժ գույքի պահանջարկի աճ՝ մի շարք գործոնների ազդեցությամբ․

 

  • Տնտեսական աճ և կենսամակարդակի բարելավում․ Մարդիկ ձգտում են կյանքի որակի բարձրացման և ավելի շատ նախընտրում են նորարարական և հարմարավետ պայմաններ, ինչը խթանում է անշարժ գույքի շուկայի զարգացումը նաև մարզերում։ Իսկ եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը զգալի թեթևացնում է հիփոթեքային վարկի ֆինանսական բեռը՝ դարձնելով մարզերում բնակարան ձեռք բերելն ավելի գրավիչ։ Eden Park , Toon 27 , Tsaghkadzor Park նախագծերը եզակի հնարավորություն են՝ ձեռք բերել ժամանակակից պահանջներին համապատասխան բնակարններ վստահելի կառուցապատողից։

 

  • Զբոսաշրջության ազդեցություն․ Զբոսաշրջության զարգացումը մեծացրել է պահանջարկը՝ հատկապես Դիլիջանում, Ծաղկաձորում և Սևանում, որտեղ անշարժ գույքը դիտարկվում է ոչ միայն որպես բնակության, այլև ներդրումային ակտիվ։

 

  • Միջազգային չափանիշներին համապատասխան նախագծեր․ Ապարտ հոթելների և նոր բնակելի համալիրների կառուցումը մարզերում նպաստում է ինչպես տեղացիների, այնպես էլ օտարերկրյա ներդրողների հետաքրքրության աճին։ Ծաղկաձորում ստեղծում է բացառիկ հնարավորություն՝ ներդրումներ կատարելու և բարձրակարգ բնակարաններ ձեռք բերելու համար։Այստեղ համատեղված է բնական գեղեցկությունը , ժամանակակից կյանքի շունչը, և պասիվ եկամուտներ ստանալու արտոնությունը։

3. Բազմաֆունկցիոնալ և էկոլոգիական համալիրների աճ

Քաղաքային ծանրաբեռնվածության պայմաններում գնորդները նախընտրում են բնակելի համալիրներ, որտեղ ներառված են կոմերցիոն տարածքներ, ժամանցի, սպորտային ու կրթական հաստատություններ՝ ապահովելով հարմարավետություն և բարձր կենսամակարդակ։ Միևնույն ժամանակ, շեշտը դրվում է կանաչապատ տարածքների, էներգախնայող տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրման վրա՝ ստեղծելով ավելի կայուն բնակավայրեր։

4. Ներդրումային գրավչություն և պասիվ եկամուտի հնարավորություններ

Այսօր շատերը դիտարկում են անշարժ գույքը որպես ներդրումային ակտիվ․

Բարձր պահանջարկ ունեցող բնակարանները ապահովում են կայուն վարձակալական եկամուտ:

Նորակառույց բնակարանների գները ժամանակի ընթացքում աճում են, ինչը դարձնում է դրանք եկամտաբեր ներդրում ապագայի համար։

 

 

Այսպիսով Հայաստանի անշարժ գույքի շուկան գտնվում է զարգացման դինամիկ փուլում՝ առաջարկելով նոր հնարավորություններ ինչպես բնակիչների, այնպես էլ ներդրողների համար։ Նորարարական նախագծերը, բազմաֆունկցիոնալ միջավայրերը և կայուն զարգացման սկզբունքները ձևավորում են ավելի գրավիչ ու եկամտաբեր շուկա։

Եթե փնտրում եք հուսալի ներդրումային տարբերակ կամ Ձեր երազանքի բնակարանը, Metrum Invest -ի մասնագետները պատրաստ են տրամադրել անհատական խորհրդատվություն՝ ապահովելով լավագույն լուծումները Ձեր կարիքներին համապատասխան։