Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգին, Բուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն է, որի գործունեության հիմնական նպատակն է Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ ներդրումը:

 

 

Հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից։

Բուսաբանական այգու տարածքում տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հատվածում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։

Երևանի կիսաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների, առաջին հերթին ԲՈՒՀ-երի տվյալ մասնագիտությամբ ուսանողների համար։ Այգին հանդիսանում է նաև յուրահատուկ ռեկրեացիոն օջախ` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ։
Հողամասում աճեցվող հազվագյուտ տեսակներից են՝

  • Galanthus alpinus

  • Centaurea erivanensis

  • Astragalus paradoxus

  • Onobrychis hajastana

  • Ribes armenum

  • Iris elegantissima

  • Iris grossheimii

  • Triticum araraticum

  • Triticum urartu

  • Zelkova carpinifolia

Մոտ 4 հա տարածքում ստեղծված է նաև Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաև այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին (ավազուտներ, աղուտներ, համմադա, շիբլյակ, ջրաճահճային ցենոզներ և այլն)։

Նշված խումբ բուսատեսակների գիտական հավաքածուների ստեղծումը բուսաբանական այգիներում և դրանց էկոլոգիական հարմարողականության բացահայտումը ex situ պայմաններում ունի չափազանց կարևոր գիտական և գործնական նշանակություն։

Վերջին տարիներին համալրվել ու հարստացել են բուսաբանական այգու դենդրոհավաքածուները, արևադարձային ու մերձարևադարձային բուսական ֆոնդը (շուրջ 30 տեսակ), ծաղկային բույսերինը 12 նոր գեղազարդ անվանումներով։ Բարեկարգվել և գեղազարդ ձևավորվել է կոլեկցիոն վարդանոցի մերձակա մոտ 1 հա տարածքը, որտեղ տնկվել է 40 անվանում ներկայցնող ավելի քան 1000 հատ ծառաբույս, մեծ մասը պարտիզային ձևեր։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երևանի բուսաբանական այգում մինչև 1992 թվականը գործում էր ջերմատուն, որտեղ ներկայացված էին արևադարձային և մերձարևադարձային բույսերի 1260 տեսակ։ Այժմ տեսականու թիվը հասնում է 300-ի։

Բուսաբանական այգու տարածքում է գտնվում նաև հնէաբուսաբանական թանգարանը, որը հիմնադրվել է 2008 թվականին Ֆոլքսվագենի հիմնադրամի գերմանա-հայկական ծրագրի օգնությամբ։ Այստեղ ցուցադրված է բրածո բույսերի կենսաբազմազանությունը Հայաստանում` ներկայացված թխկիների, կաղնիների և բարդիների նմուշներով, ինչպես նաև սոսու ժամանակակից տերևների չափերի ու ձևի մեծ բազմազանությամբ։

 

Եվ վերջում ցանկանում ենք տեղեկացնել, որ Բուսաբանական այգու հարևանությամբ կառուցվելու է մեր Rubinyants Complex պրեմիում դասի բնակելի համալիրը, որը ոչ միայն չի վնասի բնությանը այլ նաև կնպաստի դրա զարգացմանը, որովհետև մեզ համար սկզբունքային է նախագծեր իրականացնելիս նպաստաել շրջակա միջավայրի զարգացմանն ու պահպանմանը։