Metrum Invest («Metrum Invest», «մենք», «մեզ» կամ «մեր») պարտավորվում է պաշտպանել մեր հաճախորդների, կայքի այցելուների և մեզ հետ փոխգործակցող այլ անձանց գաղտնիությունը։ Սույն Գաղտնիության քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում, փոխանցում և պաշտպանում անձնական տվյալները՝ համաձայն ՀՀ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենսդրության։
Վերջին թարմացում՝ 2025թ. օգոստոս
1․ Ինչ տեղեկություններ ենք մենք հավաքում
Մենք կարող ենք հավաքել հետևյալ անձնական տվյալները․
● Կոնտակտային տվյալներ՝ անուն, ազգանուն, էլ․ հասցե, հեռախոսահամար, փոստային հասցե
● Նույնականացման տվյալներ՝ պետական կողմից տրված նույնականացման փաստաթղթեր (օրինակ՝ անձնագիր), եթե դա պահանջվում է օրենքով կամ կանոնակարգով
● Ֆինանսական տվյալներ՝ բանկային հաշվի տվյալներ (անհրաժեշտության դեպքում՝ գործարքներ իրականացնելու կամ ֆինանսական ծառայություններ տրամադրելու նպատակով)
● Գույքի տվյալներ՝ տեղեկություն այն անշարժ գույքի կամ ներդրումային նախագծերի վերաբերյալ, որոնցով հետաքրքրված եք (գնում, վաճառք, վարձակալություն, ներդրում), ներառյալ ձեր նախընտրությունները և որոնման չափանիշները
● Կայքի օգտագործման տվյալներ՝ IP հասցե, բրաուզերի տեսակը, օպերացիոն համակարգը, այցելած էջերը և այլ տեխնիկական տվյալներ, որոնք հավաքվում են cookies-ների և նմանատիպ տեխնոլոգիաների միջոցով
2․ Ինչ նպատակներով ենք օգտագործում ձեր տվյալները
Մենք կարող ենք օգտագործել ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով․
● Անշարժ գույքի ծառայություններ՝ աջակցել ձեզ անշարժ գույք գնելու, վաճառելու կամ վարձակալելու գործընթացում
● Կապի նպատակով՝ պատասխանել ձեր հարցերին, տրամադրել նորություններ կամ թարմացումներ մեր նախագծերի և ծառայությունների վերաբերյալ
● Մարքեթինգ՝ տրամադրել տեղեկատվություն մեր ծառայությունների, նոր նախագծերի, ակցիաների և միջոցառումների մասին (միայն ձեր համաձայնությամբ, եթե դա պահանջվում է օրենքով)
● Իրավական համապատասխանություն՝ կատարել բոլոր կիրառելի օրենքների և կանոնակարգերի պահանջները
● Ծառայությունների բարելավում՝ վերլուծել կայքի օգտագործման տվյալները և բարելավել մեր ծառայությունների որակը և արդյունավետությունը
3․ Տվյալների մշակման իրավական հիմքերը
Մեր կողմից ձեր անձնական տվյալների մշակման իրավական հիմքերը կախված են տվյալ նպատակից․
● Պայմանագրի կատարման անհրաժեշտություն (օրինակ՝ ներդրումային ծառայությունների մատուցում)
● Իրավական պարտավորություն (օրենքի պահանջով)
● Օրինական շահեր (օրինակ՝ մեր ծառայությունների մարքեթինգ), եթե ձեր իրավունքներն ու շահերը չեն գերակշռում այդ շահերը
● Համաձայնություն (օրինակ՝ մարքեթինգային հաղորդագրություններ ստանալու համար), որը ցանկացած ժամանակ կարող եք հետ վերցնել
4․ Տվյալների պահպանման ժամկետներ
Տվյալների տեսակը |
Պահպանման ժամկետ |
Կոնտակտային տվյալներ |
3 տարի վերջին շփումից հետո |
Պայմանագրային տվյալներ |
10 տարի պայմանագրի ավարտից հետո |
Ֆինանսական գործարքներ |
10 տարի օրենքի պահանջով |
Մարքեթինգային համաձայնություն |
Մինչև համաձայնության հետ վերցնելը |
Կայքի օգտագործման տվյալներ |
2 տարի |
Իրավական հիմարկում պահպանվող տվյալներ |
Օրենքով սահմանված ժամկետ |
5․ Cookies և Tracking տեխնոլոգիաներ
5.1 Ինչ cookies ենք օգտագործում
Անհրաժեշտ cookies (պարտադիր)
● Նստաշրջանի պահպանում
● Անվտանգության ապահովում
● Կայքի հիմնական գործառույթները
Վերլուծական cookies (ոչ պարտադիր)
● Google Analytics - կայքի այցելուների վերլուծություն
● Էջերի դիտումների վիճակագրություն
Մարքեթինգային cookies (ոչ պարտադիր)
● Facebook Pixel - նպատակային գովազդ
● Google Ads - գովազդային արդյունավետության չափում
5.2 Cookies-ների կառավարում
Դուք կարող եք կառավարել cookies-ները՝
● Բրաուզերի կարգավորումների միջոցով
● Մեր cookies բանները միջոցով (կայքի ներքևի մասում)
● Երրորդ կողմերի opt-out հղումների միջոցով
6․ Տվյալների փոխանցում
6.1 Ներքին փոխանցումներ
Մենք կարող ենք փոխանցել ձեր տվյալները հետևյալ ծառայություն մատուցող երրորդ կողմերին․
● ՏՏ աջակցություն՝ Microsoft Azure (ամպային ծառայություններ)
● Էլ. փոստի ծառայություններ՝ Sendfox, GetResponse
● Վերլուծական ծառայություններ՝ Google Analytics
● Վճարային համակարգեր՝ տեղական բանկեր և վճարային համակարգեր
6.2 Միջազգային փոխանցումներ
Որոշ տվյալներ կարող են փոխանցվել ՀՀ տարածքից դուրս։ Այդ դեպքում մենք ապահովում ենք համապատասխան պաշտպանության մակարդակ՝
● Եվրոպական Միություն՝ GDPR համաձայնությունների միջոցով
● ԱՄՆ՝ Privacy Shield կամ ստանդարտ պայմանագրային դրույթների միջոցով
● Այլ երկրներ՝ բացառապես անհրաժեշտության դեպքում և համապատասխան պաշտպանության ապահովմամբ
6.3 Իրավապահ մարմիններ
Մենք կարող ենք տվյալներ տրամադրել պետական և իրավապահ մարմիններին՝
● Օրենքով պահանջված դեպքերում
● Դատարանի որոշմամբ
● Ռիսկերի կառավարման նպատակով
7․ Տվյալների անվտանգություն
Մենք կիրառում ենք ժամանակակից տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝
Տեխնիկական միջոցառումներ
● SSL/TLS գաղտնագրում
● Հակավիրուսային ծրագրեր
● Firewall պաշտպանություն
● Կանոնավոր պահուստային պատճենաւրում
Կազմակերպչական միջոցառումներ
● Մուտքի սահմանափակում
● Անձնակազմի վերապատրաստում
● Գաղտնիության համաձայնագրեր
8․ Տվյալների խախտումների ծանուցում
Անձնական տվյալների խախտման դեպքում՝
● 72 ժամվա ընթացքում մենք ծանուցում ենք հսկողության մարմանը
● Անհապաղ ծանուցում ենք ազդվածներին, եթե խախտումը բարձր ռիսկ է պարունակում
● Մանրամասներ տրամադրում ենք խախտման էությունը, հետևանքները և միջոցառումները
9․ Ձեր իրավունքները
Դուք ունեք հետևյալ իրավունքները․
9.1 Հիմնական իրավունքներ
● Մուտք (տեղեկանալու իրավունք)՝ պահանջել տեղեկատվություն ձեր անձնական տվյալների վերաբերյալ
● Ուղղում՝ ուղղել ոչ ճշգրիտ կամ թերի տվյալները
● Ջնջում («մոռացվելու իրավունք»)՝ պահանջել ձեր անձնական տվյալների ջնջում որոշ պայմաններում
● Մշակման սահմանափակում՝ պահանջել սահմանափակել տվյալների մշակումը
● Տվյալների տեղափոխելիություն՝ ստանալ ձեր տվյալները համակարգչային ընթեռնելի ֆորմատով
9.2 Առարկության իրավունք
Դուք կարող եք առարկել․
● Ուղղակի մարքեթինգի
● Օրինական շահերի վրա հիմնված մշակմանը
● Գիտական/պատմական հետազոտական նպատակների համար մշակմանը
9.3 Իրավունքների իրագործման ընթացակարգ
Քայլ 1՝ Դիմում գրավոր տեսքով (էլ. փոստով կամ նամակով) Քայլ 2՝ Նույնականացում (անձը հաստատող փաստաթղթեր) Քայլ 3՝ Պատասխան՝ 1 ամսվա ընթացքում Քայլ 4՝ Անվճար իրագործում (բացառական դեպքերում՝ հավելավճար)
10․ Բողոքարկման իրավունք
Եթե համարում եք, որ ձեր անձնական տվյալների մշակումը խախտում է օրենքը, կարող եք՝
Նախ դիմել մեզ
● Փորձել լուծել խնդիրը ուղղակիորեն
● Գրավոր բողոք ներկայացնել
Դիմել վերահսկող մարմանը
● ՀՀ Արդարադատության նախարարություն
● Անձնական տվյալների պաշտպանության վարչություն
● Հեռախոս՝ (010) 593944
● Էլ. փոստ՝ [email protected]
12․ Անչափահասների գաղտնիություն
Մեր ծառայությունները նախատեսված չեն 16 տարին չլրած անձանց համար։ Մենք գիտակցաբար չենք հավաքում անչափահասներից անձնական տվյալներ։ Եթե իմանաք, որ անչափահաս է տվյալներ տրամադրել, խնդրում ենք անմիջապես ծանուցել մեզ։
13․ Կապ մեզ հետ
Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք իրացնել ձեր իրավունքները, դիմեք մեզ՝
Metrum Invest ՍՊԸ Հասցե՝ ք. Երևան, Վերին Անտառային 136/3 Էլ. փոստ՝ [email protected]
Հեռախոս՝ +374 55 886 886
Կայք՝ www.metruminvest.am
Աշխատանքային ժամեր՝ Երկուշաբթի-Ուրբաթ, 09:00-18:00
14․ Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել այս Գաղտնիության քաղաքականությունը։
Փոքր փոփոխություններ՝ Կհրապարակվեն մեր կայքում առանց հատուկ ծանուցման
Էական փոփոխություններ՝
● Ծանուցում կայքում 30 օր առաջ
● Էլ. փոստով ծանուցում ակտիվ օգտատերերին
● Նոր համաձայնության պահանջ (անհրաժեշտության դեպքում)
Այս քաղաքականությունը գործում է 2025 թվականի օգոստոսից և գերակշռում է նախկինում հրապարակված բոլոր տարբերակների վրա։