Նոր համագործակցություն Tsaghkadzor Park-ի շրջանականերում

Վերջերս, մեր ընկերության գործադիր տնօրեն Արման Մելքոնյանը և PROFAL-ի գործադիր տնօրեն Էդգար Ավետիսյանը միավորել են ուժերը` փոխըմբռնման

հուշագրի ստորագրման միջոցով, Tsaghkadzor Park նախագծին հաղորդելով նոր շունչ և հարմարավետություն:

 

 

 

Համատեղ ջանքերը նպատակաուղղված են ապարտ-հոթելների բնակիչներին եզակի և անզուգական պայմաններ ապահովելուն:

 

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա են գտնվել Tsaghkadzor Park համալիրի ճարտարապետ, «Տարբերակ» ճարտարապետական ստուդիայի

համահիմնադիր Արմեն Հակոբյանը և Metrum Invest-ի գովազդային գործընկեր Արամ MP3-ն:

 


Ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրող PROFAL ընկերության տարիների փորձն օգտագործվելու է շինության

վիտրաժային պատուհաններին բարձրորակ ձայնամեկուսացման և ջերմամեկուսացման առաջադեմ և լուծումների ուղղությամբ: 

 

 

«Մենք երկար քննարկումներ ենք ունեցել շինարարական բոլոր նախագծերի շուրջ, փորձել ենք հասնել որակական առավելագույն բարձր չափանիշների: Մեր կառույցներն, իրապես, առանձնանում են իրենց ճարտարապետական լուծումներով, արտաքին տեսքով ու պանորամային տեսարաններով: Tsaghkadzor Park-ի դեպքում որոշեցինք ավելի առաջ գնալ և նախագծում ներդրեցինք որակյալ ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ վիտրաժային պատուհանների ձևաչափեր՝ առավելագույնս խուսափելով արտաքին երեսպատման աշխատանքներից: Այդ հարցում մեզ օգնեց PROFAL-ը՝ առաջարկելով իր տեխնոլոգիական աննախադեպ լուծումները»,-նշել է Metrum Invest-ի տնօրեն Արման Մելքոնյանը:

Ծրագրի առանձնահատկություններից է արգոն գազով լցված էներգաարդյունավետ և կոփված ապակիների տեղադրումը: Այդ գազը գործում է որպես մեկուսիչ՝ նվազագույնի հասցնելով ջերմության փոխանցումը և ապահովելով օպտիմալ պայմաններ՝ անկախ արտաքին եղանակային պայմաններից։

 

Այս նորարարական ընտրությունը ոչ միայն լրացնում է շինության արտաքին գրավչությունը, այլև հանդիսանում է կայունության և էներգիայի պահպանման գրավական:

 

Ավելին, կոփված ապակին ոչ միայն դարձնում է շինությունն ավելի դիմացկուն, այլև սեփականատերերի համար կրճատում բազմաթիվ սպասարկման ծախսեր:

 

 

«Ուրախ ենք մեր մասնակցությունն ունենալ մայրաքաղաք Երևանից դուրս մասշտաբային նախագծերի իրականացմանը, որում ոչ միայն մեր բազմամյա փորձն ու գիտելիքն ենք ներդնում, այլև եվրոպական բարձրակարգ հումքից պատրաստված որակյալ արտադրանքը։ Tsaghkadzor Park-ի նախագիծը յուրահատուկ է նրանով, որ առաջին անգամ Հայաստանում շենքերի ավանդական երեսպատման փոխարեն նոր լուծում ենք կիրառելու, որը հնարավոր է դարձել մեր ինժեներական թիմի և գործընկեր օտարերկրյա մատակարարների հետ անմիջական աշխատանքի շնորհիվ»,-հուշագրի ստորագրումից հետո հայտնել է PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը:

Tsaghkadzor Park ապարտ-հյուրանոցային ծրագրի նպատակն է բնակիչների համար ստեղծել շքեղության և կայունության բացառիկ պայմաններ:

 

Այս առաջադեմ տեխնոլոգիաների ինտեգրումը կատարելապես համապատասխանում է մեր տեսլականին. այն է՝ էկոլոգիապես կայուն և գիտակցված կյանքի ներդաշնակություն:

 

Այսպիսով, Metrum Invest-ի և PROFAL-ի փոխըմբռնման այս հուշագրի ստորագրումը նպատակ էր հետապնդում բարձրացնել Tsaghkadzor Park նախագծի և էներգաարդյունավետ, էկոլոգիապես կայուն կյանքի իրազեկման մակարդակը: