MARKETING INTERN

 

Մենք փնտրում ենք մոտիվացված և ստեղծագործ մարքեթինգի ինտերն, ով կմիանա մեր թիմին և կմասնակցի տարբեր մարքեթինգային նախագծերի իրականացմանը։

Սա հիանալի հնարավորություն է զարգացնելու Ձեր մասնագիտական հմտությունները, աշխատելու իրական նախագծերի վրա և մասնակցելու ընկերության մարքեթինգային նախաձեռնությունների իրականացմանը։

Պարտականություններ

  • Օժանդակել թվային և օֆլայն մարքեթինգային արշավների պլանավորմանն ու իրականացմանը

  • Կատարել շուկայի և մրցակիցների ուսումնասիրություն

  • Մասնակցել սոցիալական ցանցերի, բլոգի, հոդվածների և այլ մարքեթինգային նյութերի բովանդակության ստեղծմանը

  • Աջակցել մարքեթինգային արշավների արդյունքների վերլուծությանը և հաշվետվությունների պատրաստմանը

  • Մասնակցել միջոցառումների և համագործակցությունների կազմակերպմանը

  • Աշխատել թիմային և համագործակցել թիմի անդամների հետ

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն կամ ընթացիկ ուսումնառություն Մարքեթինգ, Կառավարում կամ հարակից ոլորտներում

  • Հետաքրքրություն թվային մարքեթինգի նկատմամբ

  • Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ հայերեն և անգլերեն լեզուներով

  • Ծանոթություն սոցիալական հարթակներին և թվային գործիքներին (օր. Meta, LinkedIn, Telegram, Google Analytics)

  • Ստեղծագործ մտածողություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն և նախաձեռնողական մոտեցում

Եթե ցանկանում եք ձեռք բերել արժեքավոր փորձ և զարգացնել ձեր կարիերան մարքեթինգի ոլորտում, ուղարկեք ձեր CV-ն [email protected] հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Marketing Intern»։

 

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի մարքենինգի ղեկավարի հետ և լավ ցուցանիշներ գրանցելու դեպքում կընդունվեն աշխատանքի։