Օգտագործման պայմաններ

«Մետրում Ինվեստ» ՍՊԸ-ի https://metruminvest.am/ վեբկայքի օգտագործման պայմանները

Վերջին թարմացումը: Օգոստոսի 20, 2025թ

Սույն Օգտագործման համաձայնագիրը (այսուհետ՝ «Համաձայնագիր») սահմանում է «Մետրում Ինվեստ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ «Ընկերություն») կողմից մատուցվող https://metruminvest.am/ վեբկայքի (այսուհետ՝ «Կայք») օգտագործման պայմանները։ Կայքից օգտվելով՝ Դուք (այսուհետ՝ «Օգտատեր») հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել, հասկացրել և ընդունում եք սույն Համաձայնագրի դրույթները։

1․ Ինտելեկտուալ սեփականություն

1.1

Կայքում տեղադրված բոլոր նյութերը, ներառյալ՝ տեքստերը, լուսանկարները, գրաֆիկական լուծումները, մակետները, նախագծերի նկարագրությունները և այլ տեղեկատվություն, հանդիսանում են Ընկերության բացառիկ սեփականությունը և պաշտպանված են ՀՀ գործող օրենսդրությամբ։

1.2

Առանց Ընկերության գրավոր համաձայնության արգելվում է Կայքի նյութերի կոմերցիոն վերարտադրությունը, հրապարակումը կամ վաճառքը։ Անհատական օգտագործման, ծանուցման և գծային հղման համար թույլատրվում է սահմանափակ պատճենում։

1.3

Օգտատերը կարող է կիսվել Կայքի հղումներով և անհատական ծանուցման նպատակով օգտագործել առանձին տեղեկություններ՝ պարտադիր նշելով աղբյուրը։

2․ Օգտատիրոջ իրավունքներն ու պարտավորությունները

2.1․ Օգտատիրոջ իրավունքները

  • Ազատ մուտք գործել Կայք և օգտվել բոլոր հրապարակ ծառայություններից
  • Ստանալ ճշգրիտ և արդիական տեղեկատվություն
  • Գաղտնիության պահպանում անձնական տվյալների մշակման ժամանակ

2.2․ Օգտատիրոջ պարտավորությունները

2.2.1 չխաթարել Կայքի բնականոն աշխատանքը կամ չձեռնարկել որևէ գործողություն, որը կարող է վնաս հասցնել դրա ենթակառուցվածքին կամ անվտանգությանը
2.2.2 չօգտագործել Կայքը ապօրինի նպատակներով, այդ թվում՝ չփորձել ստանալ այլ անձանց անձնական կամ գաղտնի տեղեկություններ
2.2.3 Կայքում կատարվող հարցումների և ներկայացվող տվյալների ճշգրտության և օրինականության համար կրել պատասխանատվություն

3․ Տեղեկատվության բնույթը և Ընկերության պարտավորությունները

3.1

Կայքում տեղադրված բոլոր տվյալները՝ ներառյալ գները, մակերեսները, լուսանկարները, նկարագրությունները և նախագծերի բնութագրերը, տրամադրվում են տեղեկատվական նպատակով։

3.2

Ներկայացված տեղեկատվությունը չի հանդիսանում իրավական առաջարկ (օֆերտա) և չի կարող մեկնաբանվել որպես Ընկերության կողմից որևէ պարտավորության ստանձնում։ Բոլոր գործարքները ենթակա են առանձին պայմանագրային համաձայնության։

3.3Տվյալների թարմացում․ Ընկերությունը պարտավորվում է

  • Կայքում առկա տեղեկատվությունը թարմացնել առնվազն ամիսը մեկ անգամ
  • Էական փոփոխությունների դեպքում (գներ, մատչելիություն) տեղեկացնել 48 ժամվա ընթացքում
  • Սխալ տեղեկատվության մասին ակնարկություններին պատասխանել 5 աշխատանքային օրվա ընթացքում

3.4

Օգտատերը կարող է տեղեկացնել անճշտությունների մասին հետևյալ հասցեով՝ [email protected]

4․ Պատասխանատվության սահմանափակում

4.1

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Կայքում տեղադրված տեղեկատվության չթարմացած լինելու համար, եթե վերջին թարմացումից 30 օր չի անցել։

4.2

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Կայքի անսպասելի տեխնիկական խափանումների կամ ծրագրային սխալների հետևանքով առաջացած վնասների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ խափանումները շարունակվում են 72 ժամից ավել։

4.3

Ընկերությունը սահմանափակ պատասխանատվություն է կրում անմիջական նյութական վնասի համար, որը կարող է առաջանալ Կայքում տեղադրված տեղեկատվության բուն սխալների հետևանքով, բայց այդ պատասխանատվությունը սահմանափակվում է 100,000 (մեկ հարյուր հազար) դրամով մեկ դեպքի համար։

4.4

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում անուղղակի վնասների, բաց թողնված օգուտների կամ երրորդ անձանց հետ առաջացած խնդիրների համար։

5․ Վեճերի լուծում

5.1

Սույն Համաձայնագրից բխող վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։

5.2

Բանակցային փուլը տևում է 30 օր այն պահից, երբ մեկ կողմը գրավոր դիմել է մյուսին։

5.3

Բանակցությունների անհաջողության դեպքում վեճերը լուծվում են ՀՀ իրավասու դատարանում՝ համապատասխան օրենսդրությանը։

6․ Անձնական տվյալների պահպանում

6.1

Ընկերությունը պարտավորվում է պահպանել Օգտատիրոջ անձնական տվյալների գաղտնիությունը համապատասխան ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին։

6.2

Անձնական տվյալները չեն փոխանցվում երրորդ անձանց առանց Օգտատիրոջ համաձայնության, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

7․ Համաձայնագրի փոփոխություն և գործողությունը

7.1

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Օգտատիրոջ կողմից Կայքից օգտվելու պահից և գործում է անժամկետ։

7.2

Ընկերությունը կարող է փոփոխել Համաձայնագիրը՝ 15 օր առաջ Կայքում ծանուցում տեղադրելով։ Էական փոփոխությունների մասին Օգտատերները տեղեկացվում են էլ․ փոստով (եթե տրամադրել են)։

7.3

Եթե Օգտատերը համաձայն չէ սույն Համաձայնագրի պայմաններին, նա պարտավոր է դադարեցնել Կայքից օգտվելը։ Կայքից օգտվելու շարունակությունը 15-օրյա ծանուցային ժամկետից հետո համարվում է նոր պայմանների ընդունում։

8․ Հետադարձ կապ

8.1Հարցերի, բողոքների կամ առաջարկությունների համար կապ հաստատեք

8.2

Ընկերությունը պարտավորվում է պատասխանել 5 աշխատանքային օրվա ընթացքում։